Իրաքյան Քրդստանը պատրաստվում է անկախության հանրաքվեի
Քրդական ինքնավարության անկախության հանրաքվեն Իրաքում կանցկացվի մոտակա ամիսներին։ Այս մասին հաղորդում է թուրքական «NTV» հեռուստաալիքը՝ ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանիին հղումով։
«Առաջիկա ամիսներին մենք անկախության հանրաքվե կանցկացնենք։ Անկախությունը քրդերի բնական իրավունքն է», – մեջբերում է հեռուստաալիքը Բարզանիի հայտարարությունը։
Ավելի վաղ Մասուդ Բարզանին մեղադրել էր Բաղդադին ձախողակ քաղաքականության մեջ, որի պատճառով «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» զինյալները մոտեցել են ինքնավարության սահմաններին, և ընդգծել, որ լարվածությունն ինքնավարության և կենտրոնական իշխանության հետ մեծանում է քրդերի՝ նավթն առանց Բաղդադի թույլտվության արտահանելու որոշման պատճառով։
«ԻԼԻՊ»–ը, որը վերահսկում է մեծ տարածքներ Սիրիայի հյուսիսում և արևելքում, ինչպես նաև Իրաքի հյուսիսում և Արևելքում, կիրակի հայտատարել էր «Իսլամական խալիֆաթի» ստեղծման մասին, իսկ խալիֆ է նշանակվել Աբդալլահ Իբրահիմ աս Սամարաին՝ ավելի շատ հայտնի որպես Աբու Բաքր ալ Բաղդադի։ «ԻԼԻՊ»–ն էլ վերափոխվել է «Իսլամական պետության»։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։