Քաղաքական

01.07.2014 13:18


Ցուցարարների արձագանքը էլ.էներգիայի թանկացմանը՝ քաղաքացիական անհնազանդություն

Ցուցարարների արձագանքը էլ.էներգիայի թանկացմանը՝ քաղաքացիական անհնազանդություն

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ բողոքի գործողություն իրականացնող ցուցարարները սուլոցներով են ընդունել էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի 1–ից 4 դրամով թանկացնելու ՀԾԿՀ–ի որոշումը։ Ցուցարարներից Հայկ Ավետիսյանը քաղաքացիական անհնազանդության կոչ է արել։

–Մինչև ՀՀ քաղաքացիները դուրս չգան լուրջ պայքարի, լուրջ քաղաքացիական անհնազանդությունների, այս իշխանությունները և նրանց մանկլավիկները չեն գնա ոչ մի զիջման։ Պիտի պատրաստ լինենք քաղաքացիական լուրջ անհնազանդությունների. օրենքով դա մեզ թույլատրվում է,–հայտարարել է նա՝ ավելացնելով, որ արդեն հետևում են մնացել բողոքի սովորական ակցիաները, ցույցերը և երթերը.

–Դրանցով ոչ մի բան չի՛ փոխվում այս երկրում։ Պետք է կոչ անենք մեր հարգելի հայրենակիցներին ոտքի՛ կանգնել և պայքարե՛լ։

Ցուցարարներն այս կոչն ընդունել են ծափահարություններով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը