Ամերիկահայերը ստորագրահավաք են սկսել ընդդեմ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու
Ամերիկայի հայկական ֆորումը ստորագրահավաք է սկսել համացանցում ընդդեմ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու: Կազմակերպության հայտարարության մեջ ասված է. «Մենք ԱՄՆ պետքարտուղարությանը տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի անունը Կիպրոսի Հանրապետությունում ներկայումս ներառված է բազմամիլիոն դոլարների օֆշորային փողերի լվացման սկանդալներում, օգտվել է Հայաստանի Հանրապետության պետական միջոցներից, զբաղվել խաբեությամբ և դավադրությամբ խուսափել օրենքից:
Տիգրան Սարգսյանը ներգրավված է նաև այլ խարդավանքներում, ինչի արդյունքում էլ քրեական ճանապարհով ձեռք է բերել իր հարստությունը:
Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը կանխի Տիգրան Սարգսյանի` արդարադատությունից խուսափելը:
Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվի լինել Տիգրան Սարգսյանի հանցագործությունների և նրա դավադրության մեղսակիցը: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվի Տիգրան Սարգսյանի՝ դիվանագիտական անձեռնմխելիություն ձեռք բերելու անամոթ փորձից»: Այս մասին տեղեկացնում է «change.org»-ը:
Ընդդեմ ԱՄՆ-ում Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելու ստորագրահավաքին կարող եք միանալ այս հղմամբ:
Ամերիկահայերը ստորագրահավաք են սկսել ընդդեմ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու
Ամերիկայի հայկական ֆորումը ստորագրահավաք է սկսել համացանցում ընդդեմ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու:
Կազմակերպության հայտարարության մեջ ասված է. «Մենք ԱՄՆ պետքարտուղարությանը տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի անունը Կիպրոսի Հանրապետությունում ներկայումս ներառված է բազմամիլիոն դոլարների օֆշորային փողերի լվացման սկանդալներում, օգտվել է Հայաստանի Հանրապետության պետական միջոցներից, զբաղվել խաբեությամբ և դավադրությամբ խուսափել օրենքից:
Տիգրան Սարգսյանը ներգրավված է նաև այլ խարդավանքներում, ինչի արդյունքում էլ քրեական ճանապարհով ձեռք է բերել իր հարստությունը:
Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը կանխի Տիգրան Սարգսյանի` արդարադատությունից խուսափելը:
Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվի լինել Տիգրան Սարգսյանի հանցագործությունների և նրա դավադրության մեղսակիցը:
Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվի Տիգրան Սարգսյանի՝ դիվանագիտական անձեռնմխելիություն ձեռք բերելու անամոթ փորձից»:
Այս մասին տեղեկացնում է «change.org»-ը:
Ընդդեմ ԱՄՆ-ում Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելու ստորագրահավաքին կարող եք միանալ այս հղմամբ: