Աշխարհ

01.07.2014 10:43


Իսրայելի զինվորականները սպանել են 18-ամյա պաղեստինցու

Իսրայելի զինվորականները սպանել են 18-ամյա պաղեստինցու

Իսրայելական բանակի զինծառայողներն այս գիշեր Հորդանանի Արևմտյան ափի Ջենին քաղաքում պատանու են սպանել։ Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը՝ հղում անելով Պաղեստինի անվտանգության ծառայությանը։ 18-ամյա Յուսուֆ Աբու Զագերը սպանվել է պաղեստինյան ճամբարի վրա իսրայելացիների գրոհի ժամանակ։ Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ ««ՀԱՄԱՍ» շարժումը կպատասխանի հրեական կրոնական դպրոցի երեք աշակերտների սպանության համար»։ Վերջինների մարմինները 18 օր տևած որոնումներից հետո գտնվել են երեկ՝ Հորդանան գետի Արևմտյան ափին։ Որոնողական աշխատանքներին զուգահեռ՝ Իսրայելը վերջին տաս տարվա ընթացքում սկսել է ամենալայնածավալ գործողությունը Հորդանան գետի ափին։ Հազարավոր զինծառայողներ, անվտանգության աշխատակիցներ և ոստիկաններ 18 օրվա ընթացքում խուզարկել են մի քանի հազար տուն՝ բերման ենթարկելով մոտ 300 կասկածյալի։ Նրանցից շատերը «ՀԱՄԱՍ»–ի հետևորդներ են։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը