Աշխարհ

01.07.2014 09:39


Ուկրաինայի արևելքում վերսկսվել են հակաահաբեկչական գործողությունները

Ուկրաինայի արևելքում վերսկսվել են հակաահաբեկչական գործողությունները

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չեղյալ է հայտարարել երկրի արևելքում միակողմանի կրակի դադարեցման վերաբերյալ որոշումը։ Հակահաբեկչական գործողությունների վերսկսման որոշումը կայացվել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի համատեղ նիստում։

«Կրակի դադարեցման ռեժիմը, որը Ուկրաինայի նախագահը հայտարարել էր հունիսի 20-ին և որը երկարացվել էր մինչև հունիսի 30-ի ժամը 22:00-ն, համարվում է ավարտված»,– հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

«Մենք անցնում ենք վճռական գործողությունների և կազատենք մեր հողը: Կրակի դադարեցման ռեժիմը չերկարացնելը մեր պատասխանն է ահաբեկիչներին, գրոհայիններին, ավազակներին, բոլոր նրանց, ովքեր ծաղրում են խաղաղ բնակչությանը, ովքեր կաթվածահար են անում շրջանի տնտեսության աշխատանքը, ովքեր տապալում են աշխատավարձերի, թոշակների վճարումը, ովքեր պայթեցնում են երկաթուղային ճանապարհը և ոչնչացնում ջրատարները, ովքեր մարդկանց զրկել են նորմալ խաղաղ կյանքից»,- հայտարարել է Պորոշեբկով երկրի բնակչությանն ուղղված ուղերձում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը