Լրահոս

30.06.2014 15:18


BBC–ի նախկին հաղորդավարին հետմահու մեղադրել են մանկապղծության մեջ (տեսանյութ)

BBC–ի նախկին հաղորդավարին հետմահու մեղադրել են մանկապղծության մեջ (տեսանյութ)

Բրիտանիայի ոստիկանությունը նոր շոկային փաստեր է հրապարակել BBC–ի նախկին հաղորդավար Ջիմի Սևիլի հանցագործությունների մասին, ով մահացել է 2011թ.։ Պարզվել է, որ լրագրողը, ով ավելի վաղ մեղադրվում էր մանկապղծության մեջ, նախընտրել է սեքսը նաև հիվանդ և անգամ մահացած մարդկանց հետ։ «Daily Record»–ի փոխանցմամբ՝ հայտնի է, որ Սևիլը բռնաբարել է 16–ամյա մի աղջկա, ով այնուհետև նրանից հղիացել է։ Հայտնի հաղորդավարն այդ աշակերտուհուն դրդել է դիմել հղիության արհեստական ընդհատման։

Նրա սեռական բնույթի հանցագործությունների զոհ են դարձել նաև տեղի էլիտար հիվանդանոցների հարյուրավոր հաճախորդներն ու այնտեղ պահվող դիակները։ Բարերարի անվան ներքո հիվանդանոցներ այցելած Սևիլը բռնաբարել է, իսկ դիակներից՝ որպես հուշ, իր հետ է վերցրել, օրինակ, նրանց ապակե աչքերը՝ դրանք դարձնելով թանկարժեք մատանիներ և կրելով զարդի փոխարեն։

Քննիչները պարզել են, որ իր հանցագործությունները հաղորդավարը կատարել է 50 տարի շարունակ։ Նրա անառակաբարո գործողություններից տուժել է տարբեր սեռի և մինչև 75 տարեկան ամենաքիչը 103 մարդ։ Սևիլն իր զոհերին բռնաբարել է կյանքի գրեթե մինչև վերջին տարիները։ Հանցագործություններից մեկը, օրինակ, կատարել է 2009թ., երբ արդեն 82 տարեկան էր։

Այս խորագրի վերջին նյութերը