Լրահոս

30.06.2014 15:15


ԵԱՀԿ–ն կվերականգնի ներկայացվածությունն Ուկրաինայում անվտանգության ապահովման դեպքում

ԵԱՀԿ–ն կվերականգնի ներկայացվածությունն Ուկրաինայում անվտանգության ապահովման դեպքում

ԵԱՀԿ–ն կարող է վերականգնել դիտորդների լիարժեք աշխատանքը Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, երբ առաքելության անվտանգությունը չլինի սպառնալիքի տակ, իսկ դիտորդները ստանան տեղաշարժի ազատություն։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Հագը։ Մայիսի վերջին ԵԱՀԿ առաքելության երկու խումբ դիտորդներին բերման ենթարկելուց հետո նրանց ներկայացվածությունն Ուկրաինայում երկու անգամ նվազեցվել էր։ Նախորդ շաբաթ դիտորդական այդ խմբերը բաց էին թողնվել։

Տեղեկացնում է «ՌԻԱ նՆովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը