Գնալով անտանելի է դառնում։ Արդեն վախենում եմ «Ո՞նց ես» հարցը տալ։ Համատարած նվնվոց է՝ «Ոչ մի լավ բան», «Երկրի պես», «Լավ ե՞ն թողել»... Հասկացա՛նք, ինչքա՞ն կարելի է։ Բոլորը խելացի ու արժանավոր են, բայց «վատ են», բոլորը գիտեն իրենց վատ լինելու պատճառը, բայց շարունակում են նույն կյանքով ապրել ու նվնվալ։ Անարժանները վայելում են, մնացած բոլորը վատ են... Եթե գիտեք ձեր վատ լինելու մեղավորին, նշանակում է՝ վաղուց կարող էիք լավ լինել։ Եթե թողնել գնալն եք համարում հարցի լուծում, նշանակում է՝ միշտ էլ վատ եք լինելու։ Եթե չեք կարող լավ լինել, հո՛ղ կերեք։ Միայն թե բավակա՛ն է նվնվալ։
Պետք է վատ լինելու պատճառը վերացնել։ Բոլորն էլ տեղը գիտեն։ Հասցեն անփոփոխ է։ Շտապե՛ք, քանի դեռ չի տեղափոխվել Մելիք–Ադամյան։
Եթե չեք կարող, հո՛ղ կերեք

Վախթանգ Մարգարյան