Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանում և Արցախում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից hունիսի 29-ին` ժամը 21.56-ին, տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 21.26-ին Ադրբեջանի տարածքում՝ Զաքաթալա քաղաքից 15 կմ հարավ արևելք, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:
Ըստ ԱԻՆ կայքի՝ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.54օ և արևելյան երկայնության՝ 46.79օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային շրջաններում և ԼՂՀ-ում՝ 2-3 բալ ուժգնությամբ: