Էդվարդ Անտինյան. Վատ դաշնակահարի վրա եթե չեն «կրակում», ապա սուլոցներով քշում են նրան
Իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Սերժ Սարգսյանը հեռակա մրցակցության մեջ է մտել իր նախկին շեֆերի հետ, թե տեսեք՝ ես ավելի լավ նախագաh եմ, քան նրանք: Ու թեպետ դրա համար ջանք ու եռանդ չի խնայում, բայց իրականում ոչինչ էլ մոտը չի ստացվում: Ավելի ճիշտ՝ ստացվում է շատ վատ։
Չափազանցություն չի լինի, եթե պնդենք, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն նորանկախ Հայաստանի, այլ նաև Հայոց պատմության մեջ ամենավատ ղեկավարներից է։ Միայն արտագաղթի տեմպն ու կառուցվածքը հերիք են նման գնահատական տալու համար։
Սովորաբար ցանկացած հաջողակ գործիչ՝ կանքում ինչ-որ բանի հասած, մեծ հարգանքով ու ակնածանքով է խոսում իր նախկին ղեկավարների մասին, առանձնահատուկ նշում, որ նրանցից շատ բան է սովորել և հիմա էլ հաճույքով խորհրդակցում է նրանց հետ՝ բարդ որոշումներ կայացնելուց առաջ: Բայց Սերժ Սարգսյանը, եթե անգամ Արեգակնային համաստեղության նախագահ էլ դառնա՝ մեկ է այդպես էլ մնալու է կոմպլեքսավորված ու հոգով «աբիժնիկ» անձնավորություն, և փորձելու է ամեն կերպ կռիվ տալ նախորդների ստվերի դեմ անգամ: Բայց քանի որ որքան էլ տանջվում է՝ հակառակ արդյունք է ստացվում, ուղղակի սարսափում է, երբ պատկերացնում է, որ պաշտոնաթող նախագահները՝ երկրի վիճակն այնքան ողբերգական են գնահատում, որ չեն կարող մի կողմ քաշվել ու առոք-փառոք վայելել էքս նախագահների պատվաբեր կարգավիճակը, այլ՝ ցանկանում են մասնակից լինել քաղաքական գործընթացներին, որպեսզի կարողանան կանխել երկրի գահավիժումը: Իսկ երբ Սարգսյանը պատկերացնում է, որ բախտորոշ պահը կարող է ստիպել 1-ին և 2-րդ նախագահներին՝ իրենց ջանքերը մեկտեղել, անկախ նրանից՝ դա տեղի կունենա, թե ոչ, կամ որքանով է հավանական, միայն այդ մտքից՝ գործող նախագահն արդեն հիստերիայի մեջ է ընկնում, որն իր մոտ արտահայտվում է խորը դեպրեսիայի տեսքով ու իր թիմակիցներին պաշտոնաթող նախագահների վրա «քսի» տալով:
Սարգսյանի կոմպլեքսները և նախորդների հետ հեռակա մրցակցության մեջ մտնելը դրդեց նրան արտաքին քաղաքական «և, և»-ին, բայց արձանագրվեց միայն բացասական արդյունք։
Գործող նախագահը փորձեց հարաբերությունները կարգավորել և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, ինչի նպատակով հայտարարեց, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, իսկ ազատագրված տարածքներն էլ պատրաստ է հանձնել՝ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: Արդյունքում ոչինչ էլ չկարգավորվեց, փոխարենը թշնամին ավելի լկտի ու սանձարձակ դարձավ:
Թուրքիայի հետ պատրաստ էր պատմաբանների հանձնաժողով ստեղծել, միաժամանակ նրան ներգրավել Ղարաբաղի հարցի կարգավորման գործում: Արդյունքում միջազգային հանրության կողմից ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում լուրջ նահանջ ունեցանք, Թուրքիան էլ ակտիվորեն խառնվում է Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացին: Իսկ սահմաններն այդպես էլ չբացվեցին:
Բայց Սարգսյանը ձեռքերը ծալած չնստեց ու պատրաստվում էր և՛ Եվրամիության հետ ինտեգրացիան խորացնել, և՛ Մաքսային միության: Արդյունքում մեր հարաբերությունները փչացրեցինք թե՛ Արևմուտքի, և թե՛ ՄՄ անդամ երկրների հետ: Ու հիմա ինքնանվաստացած կարգավիճակով լսում է Նազարբաևի միջոցով Ալիևի փոխանցած պահանջներն ու Ծաղկաձոր հասնելուն պես պարտաճանաչորեն բավարարում դրանք։
Հազիվ երկու բաց սահման ունեինք՝ երկու կյանքի ճանապարհ՝ Վրաստանի ու Իրանի հետ, իսկ այժմ վարվող անհեռատես ու ձախողված արտաքին քաղաքականության պատճառով մեր հարաբերությունները վատանալու են թե՛ Վրաստանի, և թե՛ Իրանի հետ: Չէ՞ որ առաջինն այլևս այլ տնտեսական համակարգի անդամ է դառնալու ու այդ միության խաղի կանոններով է մեզ հետ հարաբերվելու: Իսկ Իրանն էլ օր օրի իր հարաբերություններն է կարգավորում ԱՄՆ-ի հետ, որն էլ այս ընթացքում ակտիվորեն լծվել է մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հանդեպ նորանոր պատժամիջոցներ կիրառելու գործին:
Գործող նախագահի հանդեպ քննադատությունների տարափը փոքր ինչ մեղմելու նպատակով նրա թիմակիցները փորձում են նրան պաշտպանել Ամերիկյան «սալունի» հայտնի կարգախոսի ոգով. «Մի կրակեք դաշնակահարի վրա՝ նա նվագում է, որքան կարողանում է»: Բայց եթե մի քիչ էլ հապաղենք, ապա ոչ թե մենք կլինենք որոշողը՝ «կրակե՞նք», թե՞ «դաշնակահարին» քշենք խաղաղ ճանապարհով, ինքն արդեն մեզ կհանի տարածքից, քանզի երես կառնի մեր ներողամտությունից: Այնպես որ՝ հանդիպման վայրն ու ժամանակը փոխել չի կարելի՝ աշնանը, Ազատության հրապարակում ու՝ վե՛րջ:
Էդվարդ Անտինյան. Վատ դաշնակահարի վրա եթե չեն «կրակում», ապա սուլոցներով քշում են նրան
Իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից Սերժ Սարգսյանը հեռակա մրցակցության մեջ է մտել իր նախկին շեֆերի հետ, թե տեսեք՝ ես ավելի լավ նախագաh եմ, քան նրանք: Ու թեպետ դրա համար ջանք ու եռանդ չի խնայում, բայց իրականում ոչինչ էլ մոտը չի ստացվում: Ավելի ճիշտ՝ ստացվում է շատ վատ։
Չափազանցություն չի լինի, եթե պնդենք, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն նորանկախ Հայաստանի, այլ նաև Հայոց պատմության մեջ ամենավատ ղեկավարներից է։ Միայն արտագաղթի տեմպն ու կառուցվածքը հերիք են նման գնահատական տալու համար։
Սովորաբար ցանկացած հաջողակ գործիչ՝ կանքում ինչ-որ բանի հասած, մեծ հարգանքով ու ակնածանքով է խոսում իր նախկին ղեկավարների մասին, առանձնահատուկ նշում, որ նրանցից շատ բան է սովորել և հիմա էլ հաճույքով խորհրդակցում է նրանց հետ՝ բարդ որոշումներ կայացնելուց առաջ: Բայց Սերժ Սարգսյանը, եթե անգամ Արեգակնային համաստեղության նախագահ էլ դառնա՝ մեկ է այդպես էլ մնալու է կոմպլեքսավորված ու հոգով «աբիժնիկ» անձնավորություն, և փորձելու է ամեն կերպ կռիվ տալ նախորդների ստվերի դեմ անգամ: Բայց քանի որ որքան էլ տանջվում է՝ հակառակ արդյունք է ստացվում, ուղղակի սարսափում է, երբ պատկերացնում է, որ պաշտոնաթող նախագահները՝ երկրի վիճակն այնքան ողբերգական են գնահատում, որ չեն կարող մի կողմ քաշվել ու առոք-փառոք վայելել էքս նախագահների պատվաբեր կարգավիճակը, այլ՝ ցանկանում են մասնակից լինել քաղաքական գործընթացներին, որպեսզի կարողանան կանխել երկրի գահավիժումը: Իսկ երբ Սարգսյանը պատկերացնում է, որ բախտորոշ պահը կարող է ստիպել 1-ին և 2-րդ նախագահներին՝ իրենց ջանքերը մեկտեղել, անկախ նրանից՝ դա տեղի կունենա, թե ոչ, կամ որքանով է հավանական, միայն այդ մտքից՝ գործող նախագահն արդեն հիստերիայի մեջ է ընկնում, որն իր մոտ արտահայտվում է խորը դեպրեսիայի տեսքով ու իր թիմակիցներին պաշտոնաթող նախագահների վրա «քսի» տալով:
Սարգսյանի կոմպլեքսները և նախորդների հետ հեռակա մրցակցության մեջ մտնելը դրդեց նրան արտաքին քաղաքական «և, և»-ին, բայց արձանագրվեց միայն բացասական արդյունք։
Գործող նախագահը փորձեց հարաբերությունները կարգավորել և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, ինչի նպատակով հայտարարեց, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, իսկ ազատագրված տարածքներն էլ պատրաստ է հանձնել՝ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: Արդյունքում ոչինչ էլ չկարգավորվեց, փոխարենը թշնամին ավելի լկտի ու սանձարձակ դարձավ:
Թուրքիայի հետ պատրաստ էր պատմաբանների հանձնաժողով ստեղծել, միաժամանակ նրան ներգրավել Ղարաբաղի հարցի կարգավորման գործում: Արդյունքում միջազգային հանրության կողմից ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում լուրջ նահանջ ունեցանք, Թուրքիան էլ ակտիվորեն խառնվում է Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացին: Իսկ սահմաններն այդպես էլ չբացվեցին:
Բայց Սարգսյանը ձեռքերը ծալած չնստեց ու պատրաստվում էր և՛ Եվրամիության հետ ինտեգրացիան խորացնել, և՛ Մաքսային միության: Արդյունքում մեր հարաբերությունները փչացրեցինք թե՛ Արևմուտքի, և թե՛ ՄՄ անդամ երկրների հետ: Ու հիմա ինքնանվաստացած կարգավիճակով լսում է Նազարբաևի միջոցով Ալիևի փոխանցած պահանջներն ու Ծաղկաձոր հասնելուն պես պարտաճանաչորեն բավարարում դրանք։
Հազիվ երկու բաց սահման ունեինք՝ երկու կյանքի ճանապարհ՝ Վրաստանի ու Իրանի հետ, իսկ այժմ վարվող անհեռատես ու ձախողված արտաքին քաղաքականության պատճառով մեր հարաբերությունները վատանալու են թե՛ Վրաստանի, և թե՛ Իրանի հետ: Չէ՞ որ առաջինն այլևս այլ տնտեսական համակարգի անդամ է դառնալու ու այդ միության խաղի կանոններով է մեզ հետ հարաբերվելու: Իսկ Իրանն էլ օր օրի իր հարաբերություններն է կարգավորում ԱՄՆ-ի հետ, որն էլ այս ընթացքում ակտիվորեն լծվել է մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հանդեպ նորանոր պատժամիջոցներ կիրառելու գործին:
Գործող նախագահի հանդեպ քննադատությունների տարափը փոքր ինչ մեղմելու նպատակով նրա թիմակիցները փորձում են նրան պաշտպանել Ամերիկյան «սալունի» հայտնի կարգախոսի ոգով. «Մի կրակեք դաշնակահարի վրա՝ նա նվագում է, որքան կարողանում է»: Բայց եթե մի քիչ էլ հապաղենք, ապա ոչ թե մենք կլինենք որոշողը՝ «կրակե՞նք», թե՞ «դաշնակահարին» քշենք խաղաղ ճանապարհով, ինքն արդեն մեզ կհանի տարածքից, քանզի երես կառնի մեր ներողամտությունից:
Այնպես որ՝ հանդիպման վայրն ու ժամանակը փոխել չի կարելի՝ աշնանը, Ազատության հրապարակում ու՝ վե՛րջ:
https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202475901401332