Ստյոպա Սաֆարյանը կուսակցական գործունեության դադար վերցրեց
Այսօր՝ «Ժառանգություն» կուսակցության 10–րդ համագումարի ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթի իրավունքը զիջել է Ստյոպա Սաֆարյանին, ով, Ր. Հովհաննիսյանի խոսքերով, որոշել է մի փոքր ընդմիջում վերցնել։
Ամբիոնին մոտեցած Ս. Սաֆարյանը հրաժարվել է իր որոշման պատճառներին անդրադառնալ՝ նշելով միայն, որ զբաղվածության պատճառով առաջիկա շրջանում մի փոքր դադար է վերցնելու։
–Դադար եմ վերցնելու՝ հաշվի առնելով, որ ես տարիներ շարունակ նաև եղել եմ փորձագետ, և այս պահին չափազանց բուռն է իմ փորձագիտական գործունեությունը։ Եվ, թերևս, ինձ մնում է միայն հաջողություններ մաղթել նորընտիր վարչությանը, և ցանկանալ, որ այդ վարչությունն ավելի բարձր նշաձող սահմանի իր համար կուսակցական գործունեության տեսանկյունից,–ասել է Ս. Սաֆարյանը։
Նրա ելույթից հետո Ր. Հովհաննիսյանը հայտարարել է, որ մտնում են հերթական պատասխանատու շրջանը։

7or.am