Լրահոս

28.06.2014 11:40


Իսրայելը կրկին ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում

Իսրայելը կրկին ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում

Այսօր Իսրայելի օդուժը ռմբակոծել է պաղեստինյան ռազմական օբյեկտները Գազայի հատվածում։ Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։

Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «հրթիռային հարվածների թիրախը եղել են գրոհայինների երկու ճամբարները, զենքի արտադրամասն ու Գազայի հատվածում զինանոցը»:

Նախօրեին Իսրայելի օդուժը հարվածել էր Գազայի հատվածի հյուսիսային մասին, ինչի հետևանքով զոհվել էր 2 պաղեստինցի։

Այս խորագրի վերջին նյութերը