Կարծիք

28.06.2014 11:11


Գրիգոր Աթանեսյան. Ռեժիմին հավատարիմ Վալերի Օսիպյանի դեմ էլ քրեական գործ հարուցվեց

Գրիգոր Աթանեսյան. Ռեժիմին հավատարիմ Վալերի Օսիպյանի դեմ էլ քրեական գործ հարուցվեց

Էս ոնց տեսնում եմ, վերջին բոլշևիկի ռեժիմի մսաղացը շարունակում է աշխատել, հա՞: Ռեժիմին հավատարիմ Վալերի Օսիպյանի դեմ էլ քրեական գործ հարուցվեց: Ընդ որում, թերթերից մեկում կարդացի, թե, իբր, Օսիպյանն ինչ-որ մեկին առաջարկել էր ստանձնել իր եղբոր որդու կողմից իրականացված դանակահարությունը, ինչը և հանդիսացել է քրեական գործ հարուցելու հիմք:

Եղել է նման բան, թե ոչ` էական չէ: Էականն այստեղ այն է, որ էս դեպքը հերթական անգամ ապացուցեց, որ Սերժի համար նույնիսկ իրեն ամենահավատարիմ մարդը ոչ մի արժեք չունի.չէ՞ որ եթե նույնիսկ Օսիպյանն ինչ-որ մեկին ինչ-որ առաջարկ արել է, ապա էնպես չէ, որ ինքը միակն է ամբողջ ոստիկանական համակարգում, ով նման կերպ է փորձել լուծել խնդիրը, բայց եկեք անկեղծ լինենք, որ էդ մարդիկ մնում են անպատիժ, իսկ ահա Օսիպյանի դեմ քրեական գործ է հարուցվում:

Էս դեպքը պետք է բոլորին ևս մեկ անգամ հուշի, որ Սերժի համար մարդիկ պարզապես ժամանակավոր գործիք են սեփական նպատակներին հասնելու համար: Եվ երբ գործիքները մաշվում են, Սերժն առանց երկար-բարակ մտածելու` դեն է նետում նրանց: Դա իր գործելաոճն է, և թող ոչ մեկ չմտածի, որ իրեն էդ բախտը կշրջանցի:

Գրիգոր Աթանեսյան

Այս խորագրի վերջին նյութերը