Աշխարհ

28.06.2014 15:58


Իրաքում մոտ 10 հազար մարդ փախուստի է դիմել

Իրաքում մոտ 10 հազար մարդ փախուստի է դիմել

Մոտ 10 հազար մարդ մի քանի օրվա ընթացքում լքել է Կարա–Կոշ քաղաքը (Բաղդիդա) Նայվանա իրաքյան նահանգում, որը գրավվել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման կողմից։ Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարրիկը։ ՄԱԿ–ի՝ փախստականների գործերով գերագույն հանձնակատարի վարչության տվյալներով՝ քաղաքից փախուստի դիմածների մեծ մասը քրիստոնեական համայնքի ներկայացուցիչներ են։

Քրիստոնյաներով բնակեցված Կարա–Կոշը տեղակայված է Մոսուլից 30 կմ հարավ–արևելք և գտնվում է զինված ընդդիմադիր խմբավորումների ձեռքին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը