Լրահոս

28.06.2014 10:07


Շվեդիայի արքայազնը կամուսանանա սկանդալային հայտնի մոդելի հետ

Շվեդիայի արքայազնը կամուսանանա սկանդալային հայտնի մոդելի հետ

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Շվեդիայի 35-ամյա արքայազն Կառլ Ֆիլիպը պատրաստվում է ամուսնանալ 29-ամյա սկանդալային հայտնի մոդել Սոֆյա Հելքվիսթի հետ։

«Սոֆյան դրական է պատասխանել համատեղ ապրելու իմ առաջարկին»,- աել է արքայազնը: Հարսանիքը տեղի կունենա 2015թ.-ի ամռանը: Սոֆյա Հելքվիստը ծանոթացել է արքայազնի հետ Ստոկհոլմի գիշերային ակումբներից մեկում։ Նրանք սկսել են հանդիպել 2010թ.-ի հունվարից։

Հելքվիստը մոդել է աշխատել տղամարդկանց ամսագրերի համար, մասնակցել է սկանդալային « Paradise Hotel» շոուին: Ի սկզբանե Կառլ Ֆիլիպի մայրը՝ թագուհի Սիլվիան, դեմ էր միությանը, սակայն ավելի ուշ Հելքվիստին սկսել են հրավիրել թագավորական ընտանիքի միջոցառումներին՝ հարսանիքներին, երեխաների մկրտություններին:

Այս խորագրի վերջին նյութերը