Սերժ Սարգսյանն, ի թիվս այլ օրենքների, ստորագրեց նաեւ Ազգային ժողովի կողմից կոպիտ խախտումներով ընդունված «Կուտակայինը»:
Ավելի պարզ ասած՝ ստորագրեց իր ու իր շրջապատի համար էժան ու երկար փողեր ապահովելու մասին «օրենքը»:
Իսկ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը ստորագրելու պահին կոչ էր անում Սերժ Սարգսյանին օգտագործել իր վետոյի իրավունքն ու կասեցնել «այս անմարդկային ու քաղաքացու շահերից չբխող օրինագծի՝ օրենք դառնալու գործընթացը»։
Իսկ մեկ շաբաթ առաջ ԱԺ արտահերթ նիստում, թե ինչպես «ընդունվեց» այս օրենքի «բարեփոխված» տարբերակը՝ հայտնի է բոլորին: Ինչից հետո խորհրդարանական ոչիշխանական ուժերը հայտարարեցին, որ կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենսդրական քննարկումն ու քվեարկությունը անվավեր են, միաժամանակ դատապարտեցին քաղաքական մեծամասնության գործելաոճը:
Բայց դե «Սեւին սապոնն ինչ կանի, խեւին՝ խրատը»:
Սերժ Սարգսյանը, փաստորեն, օրենքն ստորագրելով ոչ միայն ցույց տվեց, որ ինքը բացահայտորեն արհամարհում է հանրությանը, որի 80 տոկոսը դեմ է այս հակամարդկային համակարգի ներդրմանը (իմա՝ իշխանություններին)։ Թեև դա նորություն չէր, բայց հերթական անգամ փաստվեց դա ու եթե հիմա էլ կա մարդ, ով դեմ է «Կուտակայինի» քաղաքականացմանը, ապա առնվազն միամիտ է։ Ինչևէ։
Ըստ էության, Սարգսյանն իր ստորագրությամբ վավերացրեց սեփական մոտեցումը հանրության, քաղաքական ուժերի, քաղաքացիական նախաձեռնության նկատմամբ՝ այդպիսով ապացուցելով, որ ինքը միշտ էլ վետո է դրել եւ հետագայում էլ վետո է դնելու հանրային կարծիքի, ոչիշխանական ուժերի դիրքորոշումների վրա:
Թեպետ, մյուս կողմից էլ զարմանալի ոչինչ չկա այս դեպքում, երբ Սերժ Սարգսյանն ափալ-թափալ ստորագրում է ժողովրդին ռեկետի ենթարկելու մասին այս օրենքը:
Նայեք երկրում տիրող վիճակին, սոցիալ-տնտեսական ողբալի կացության մեջ հայտնված մեր պետությանը: Սա հետեւանք է հենց նմանատի՛պ օրենքների վավերացմանը, որոնք անցած վեց տարում Տիգրան Սարգսյանը «երկնել» է, կոճակային մեծամասնությունը դակել է, իսկ Սերժ Սարգսյան էլ ստորագրել է դրանք:
Եվ այս իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ խոսում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, երկրում իրենց մեղքով կուտակված բոլոր խնդիրների լուծումը պայմանավորում է սահմանադրական փոփոխություններով:
Ավելին՝ դեռ սպառնում է բոլորին, որ եւս մի տասնամյակ շարունակելու է իշխել եւ ովքեր ցանկանում են իշխանական լծակներ ունենալ պետք է անցնեն Մելիք-Ադամյան փողոցով:
Այսինքն՝ «Մեր դեմ խաղ չկա»–ի լպիրշ գիտակցությունն այնքան ամուր է նստած սրանց մեջ, որ արդեն նույնիսկ ձևականությունների հետևից չեն ընկնում՝ բացարձակապես չմտահոգվելով, որ մարդիկ երկրից փախչում են։
Սա կանխելու համար ժողովուրդն ու քաղաքական ուժերն ընդամենը պետք է վետո դնեն Սերժ Սարգսյանի գործունեության վրա:
Վետո դնել «Վերջի բոլշևիկի» գործունեության վրա

Ուրիշ ոչինչ պետք չէ: Վետո «Վերջի բոլշևիկին»։
Կիմա Եղիազարյան