«Սերժ Սարգսյանը Վերահսկիչ Պալատը վեր է ածել Կառավարությանը կից գործող քաղաքական կառույցի»
Այսօր Վերահսկիչ Պալատը հայտարարություն տարածեց, որով պատասխանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին:
Առաջին հերթին ուզում եմ ասել, որ ուղղակի ակնհայտ է, որ այդ հայտարարության տեքստը գրվել է Բաղրամյան 26-ում, ինչպես որ մյուս բոլոր նմանատիպ «պատասխանները՝ Քոչարյանին»: Երկրորդ կետը, որին կուզենայի անդրադառնալ, այն է, որ ՎՊ հայտարարության մեջ հստակ ասվում է, որ այն քաղաքական կառույց չէ: Իսկ եթե քաղաքական կառույց չէ, ապա էլ ինչո՞ւ է այն պատասխանում քաղաքական հարցազրույցին: Դրանից բացի, եթե Բաղրամյան 26-ում աշխատող մարդիկ, ովքեր գրել են այս տեքստը, չգիտեն, ապա տեղեկացնեմ, որ ընդհանրապես ՎՊ-ի դերը կայանում է ոչ թե նրանում, որ այն պիտի Կառավարության կամ գործող նախագահի փաստաբանը լինի, այլ նրանում, որ ՎԵՐԱՀՍԿԻ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅՈւՆԸ: Այս համատեքստում ընդհանրապես անհասկանալի է, թե ինչու են հենց ՎՊ-ի անունից տարածել հայտնի հայտարարությունը: Մի բան ևս` Քոչարյանն իր հարցազրույցում շատ թեթևակի է անդրադարձել ՎՊ գործունեությանը: Հիմա ի՞նչ է ստացվում` Քոչարյանն իր հարցազրույցում ում անունը նշի, իշխանություններն այդ մարդուն կամ տվյալ կառույցին ստիպելու են պատասխանե՞լ Քոչարյանին: Բա որ մի օր էլ Քոչարյանը հարցազրույց տա ու այնտեղ հղում անի Աճառյանի «Բացատրական բառարանին», ի՞նչ են անելու իշխանությունները: Ո՞ւմ անունից են պատասխան հրապարակելու Քոչարյանին: Ուղղակի ամոթ է, ամոթ է տեսնել, թե ինչի է վերածել Սերժ Սարգսյանը պետական կառույցները: Արմինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջից
«Սերժ Սարգսյանը Վերահսկիչ Պալատը վեր է ածել Կառավարությանը կից գործող քաղաքական կառույցի»
Այսօր Վերահսկիչ Պալատը հայտարարություն տարածեց, որով պատասխանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին:
Առաջին հերթին ուզում եմ ասել, որ ուղղակի ակնհայտ է, որ այդ հայտարարության տեքստը գրվել է Բաղրամյան 26-ում, ինչպես որ մյուս բոլոր նմանատիպ «պատասխանները՝ Քոչարյանին»:
Երկրորդ կետը, որին կուզենայի անդրադառնալ, այն է, որ ՎՊ հայտարարության մեջ հստակ ասվում է, որ այն քաղաքական կառույց չէ: Իսկ եթե քաղաքական կառույց չէ, ապա էլ ինչո՞ւ է այն պատասխանում քաղաքական հարցազրույցին:
Դրանից բացի, եթե Բաղրամյան 26-ում աշխատող մարդիկ, ովքեր գրել են այս տեքստը, չգիտեն, ապա տեղեկացնեմ, որ ընդհանրապես ՎՊ-ի դերը կայանում է ոչ թե նրանում, որ այն պիտի Կառավարության կամ գործող նախագահի փաստաբանը լինի, այլ նրանում, որ ՎԵՐԱՀՍԿԻ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅՈւՆԸ: Այս համատեքստում ընդհանրապես անհասկանալի է, թե ինչու են հենց ՎՊ-ի անունից տարածել հայտնի հայտարարությունը:
Մի բան ևս` Քոչարյանն իր հարցազրույցում շատ թեթևակի է անդրադարձել ՎՊ գործունեությանը: Հիմա ի՞նչ է ստացվում` Քոչարյանն իր հարցազրույցում ում անունը նշի, իշխանություններն այդ մարդուն կամ տվյալ կառույցին ստիպելու են պատասխանե՞լ Քոչարյանին: Բա որ մի օր էլ Քոչարյանը հարցազրույց տա ու այնտեղ հղում անի Աճառյանի «Բացատրական բառարանին», ի՞նչ են անելու իշխանությունները: Ո՞ւմ անունից են պատասխան հրապարակելու Քոչարյանին:
Ուղղակի ամոթ է, ամոթ է տեսնել, թե ինչի է վերածել Սերժ Սարգսյանը պետական կառույցները:
Արմինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջից