«Սերժ Սարգսյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե պետական կառույցները միասնական են»
Սերժ Սարգսյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե պետական կառույցները միասնական են. իրականությունը լրիվ այլ է
Շատերի մոտ կարող է հարց առաջանալ. ինչո՞ւ Սերժ Սարգսյանը երբեք ինքը չի պատասխանում Ռոբերտ Քոչարյանի կողմից արվող քննադատությանը, նույնիսկ այն դեպքում, երբ քննադատությունն ուղղված անձամբ իրեն` Սերժին: Դա ունի 2 պատճառ.
1. Սերժ Սարգսյանը երբեք էլ հրապարակային գործիչ չի եղել, նա սովոր է միշտ կուլիսների հետևում աշխատել ու իր հարցերը լուծել: Նա գիտի, որ հրապարակային դաշտում փաստերի առումով նա սնանկ է, ուստի խուսափում է այդ դաշտում պայքարից:
2. Սարգսյանը, ստիպելով պետական կառույցներին, զանազան չինովնիկներին, մանր-մունր «ճ» կարգի գործիչներին պատասխանել Քոչարյանին, փորձում է տպավորություն ստեղծել, թե պետական ապարատը միասնական է ու պատրաստ է դիմակայել ցանկացած ուժի դեմ պայքարում: Սակայն իրականությունը լրիվ այլ է: Սկսեմ նրանից, որ պետական կառույցներում կան մադրիկ, ովքեր մեղմ ասած չեն ընդունում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, ու ճիշտ ժամանակին դա ակնհայտ կդառնա բոլորի համար: Բացի այդ, մենք տեսնում ենք, որ իշխանություններն այսօր նույնիսկ քվորում ապահովելու խնդիր ունեն, էլ ուր մնաց լուրջ հարցեր լուծեն: Եվ այս խննդիրը որքան գնա, այնքան խորանալու է: Պետական ապարատը հասկանում է, որ Սարգսյանը չնչին շանսեր ունի սահմանադրությունը փոխելու և իր վերարտադրումը ապահովելու հարցում, ու այս պայմաններում իշխանական բուրգը չեղքեր է տալիս: Ու ոչ մի պատասխան Քոչարյանին չի փրկի իշխանություններին մոտալուտ փլուզումից: Բայց նմանատիպ պայմաններում մեծանում է ընդդիմության դերը, որը պիտի կարողանա երկրի համար անվտանգ կերպով իրականացնել այդ իշխանակնա բուրգի փլուզումը ու նոր, բարեկարգվածի կառուցումը:

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից