Ուկրաինական բանակին չի հաջողվել կոտրել Սլավյանսկի պաշտպանությունը
Սլավյանսկը գրոհող ուկրաինական բանակին չի հաջողվել կոտրել քաղաքի պաշտպանությունը, չնայած գրոհի ամեօրյա փորձերին։ Այս մասին հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակված հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը։ Նախորդ շաբաթ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի արևելքում մասնակցողհատուկ գործողության բոլոր ստորաբաժանումներին մեկ շաբաթվա հրադադարի հրաման էր տվել։
Բորոդայը երկուշաբթի հայտարարել էր, որ Դոնեցկի և Լուգանսկի աշխարհազորայինները նույնպես հրադադար են հայտարարել մինչև հունիսի 27-ը։ Սակայն բախումները չեն դադարում, աշխարհազորայինները և ուկրաինական ուժայինները մեղադրում են միմյանց հրադադարի խախտման համար։ ԴԺՀ վարչապետի խոսքերով՝ ուկրաինական ուժայիններն ամեն օր Սլավյանսկի գրոհի փորձեր են անում, ինչպես նաև կրակ բացում քաղաքի ուղղությամբ ծանր հրետանուց։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։