«Ըստ Վերահսկիչ պալատի` Սերժ Սարգսյանի կառավարությունը Տիգրան Սարգսյանի կառավարությունից վատ է աշխատել»
Քիչ առաջ կարդացի, որ Վերահսկիչ պալատը հայտարարություն է տարածել, որով պատասխանել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին:
ՎՊ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Եթե 2007-2008թթ.նյութերով դրանք տատանվում էին 10-12%-ի սահմաններում, ապա 2013թ. Արդյունքներով այն կազմում է միջինը 0,75%:Այս փաստը լրջագույն ձեռքբերում է շինարարության ոլորտում: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ այլեւս կոռուպցիոն երեւույթներ չկան այնտեղ: Իհարկե, ոչ»:
Եթե ՎՊ-ի հայտարարության տեքստը գրողները չեն հիշում, ապա հիշեցնեմ նրանց մի այսպիսի բան` 2007 թվականից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Սերժ Սարգսյանը: Եվ ի՞նչ, ըստ ՎՊ-ի ստացվում է, որ Սերժ Սարգսյանի կառավարությունը Տիգրան Սարսգյանի կառավարությունից ավելի վա՞տ է աշխատել: ՎՊ-ի տարածած հաղորդագրությունից հենց այս հետևությունը կարող ենք անել:
Բացի դրանից, ՎՊ-ի հայտարարության տեքստից տպավորություն է ստեղծվում, որ հենց 2008 թվականից հետո մեր երկիրը գրեթե դրախտավայր դարձավ: Բա եթե այդպես է, ինչո՞ւ հազարավոր մարդիկ սկսեցին բառիս բուն իմաստով փախնել մեր երկրից: Ինչո՞ւ կապիտալի լայնամասշտաբ արտահոսք սկսեց գրանցվել հենց 2008-ից հետո, չէ՞ որ ըստ իշխանությունների նկարած թվերի` երկրում ամեն ինչ գերազանց էր:
Այս հարցերը հռետորական են.. ուղղակի կոչ կանեի նմանատիպ հայտարարություններ գրողներին մի քիչ ծանոթանալ երկրի ոչ վաղ պատմությանը, տնտեսական աճի և զարգացման տեմպերին, ինչպես նաև գոնե մոտավորապես ծանոթանալ երկրի քաղաքական դաշտին և իմանալ, թե ո՞վ, ե՞րբ և ի՞նչ պաշտոններ է զբաղեցրել:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից