Կարդում եմ դիվանագիտության և դիվանագետի դասական բնորոշումներն ու ապշում. որքա՜ն հետ է մնացել աշխարհը...
Մեջբերումներ Կեսարից, Մաքիավելիից, Չերչիլից (Գեղամյանի ականջը կանչի)... Իսկապես, հնացած է։
Հարցնում եք՝ ի՞նչ է պետք դիվանագետ դառնալու համար՝ մոտենալ ծանրաձողին, հայհոյել Սերժ Սարգսյանին, Միացյալ Նահանգներում բողոքի գործողություններ կազմակերպել նրա դեմ, այնուհետև դառնալ նրա խորհրդականը, իսկ հետո՝ դեսպան։
Ամենայն լրջությամբ՝ ինձ շատ հետաքրքիր է՝ ինչպե՞ս է Ամերիկան վերաբերվում կաշառակերությանը, փողերի լվացմանը, օֆշորային սկանդալներին, պաշտոնի չարաշահմանը... հը՞։
Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ–ում ՀՀ դեսպան։ Ու ի՞նչ է նա անելու։
Ամերիկան ու Վրաստանը քաշվեցին...

«Կովերի պտուկները գոլ ջրով լվալու վերաբերյալ դասախոսությունները ամրապնդեցին հայ–ամերիկյան գործընկերային հարաբերությունները...»։
Խոսքս հիշե՛ք՝ նման բովանդակության հաղորդագրություններ առաջիկայում լինելո՛ւ են։
Վերջում՝ մեջբերում. «Ոմանց դեսպան են ուղարկում, որովհետև նրանք հարկավոր են արտասահմանում, մյուսներին՝ որովհետև նրանք պետք չեն տանը»։
ԱՄՆ–ն ու Վրաստանը քաշվեցին...
Վախթանգ Մարգարյան