Աշխարհ

27.06.2014 17:35


Մոլդովայում ԵՄ հետ մերձեցման հակառակորդները հայտարարել են բողոքի ակցիայի մեկնարկի մասին

Մոլդովայում ԵՄ հետ մերձեցման հակառակորդները հայտարարել են բողոքի ակցիայի մեկնարկի մասին

Մոլդովայում ԵՄ հետ մերձեցման հակառակորդները հայտարարել են բողոքի ակցիայի մեկնարկի մասին միանգամից մի քանի քաղաքներում։ Այս մասին հայտարարել է սոցիալիստների ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը։ Նա նշել է, որ ԵՄ հետ ասոցացումը կվնասի երկրի տնտեսությանը և վտանգի տակ կդնի երկրի ամբողջականությունը՝ հավելելով, որ այսօր նրանք Բրյուսելում խաղաղ ակցիաներ կանցկացնեն, ինչպես նաև մոլդովական Բելց և Կոմրատ (Գագաուզիա) քաղաքներում։ Նրա խոսքերով՝ սոցիալիստները մտադրված են հասնել համահանրապետական հանրաքվեի այդ հարցով և պայմանագրի չեղարկմանը։ Ասոցացման համաձայնագրին դեմ է հանդես գալիս նաև կոմունիստական կուսակցությունը, որը վերահսկում է ձայների երրորդ մասը խորհրդարանում։ Ընդդիմությունը մտավախություն ունի, որ միասնականության բացակայությունն այդ հարցում կարող է միջէթնիկ բախում սադրել և վերջնականապես պառակտել երկիրը։ Մերձդնեստրում և Գագաուզիայի ինքնավարությունում հանրաքվեներ են անցկացվել, որոնցում ընտրողների 90 տոկոսից ավելին կողմ են արտահայտվել Ռուսաստանի հետ մերձեցմանը և Մաքսային միությանն անդամակցելուն։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը