Կարծիք

27.06.2014 12:43


Ստեփան Դանիելյան. «Ի՞նչ է տալիս Սերժը և ինչ է ստանում»

Ստեփան Դանիելյան. «Ի՞նչ է տալիս Սերժը և ինչ է ստանում»

Մի երեք տարի առաջ Ավստրիայի նախագահը Հայաստան էր այցելել: Դրանից մեկ ամիս առաջ ինձ զանգահարեցին Ավստրիայի ազգային հեռուստաընկերությունից և պայմանավորվեցին հարցազրույցի համար` այցը լուսաբանման համար հաղորդում էին պատրաստում: Հարցազրույցը վերցնում էր իրեց հեռուստաընկերության քաղաքական մեկնաբաններից մեկը: Հարցազրույցից հետո մի փոքր քննարկեցինք այցի նպատակը: Մարդը շատ հստակ ասեց, որ Հայաստանի հետ որևէ հետաքրքրություն իրենք չունեն, ուղակի Ադրբեջանից Եվրոպա կառուցվելիք գազամուղի հարցերում /Նաբուկո/ իրենց ու Ադրբեջանի միջև տարաձայնություններ են առաջացել և այդ պատճառով իրենց նախագահի Հայաստան այցելությունը ընդամենը Ադրբեջանի հանդեպ դեմարշ էր:
Հիմա հարց է առաջանում, ինչու՞ Սերժ Սարգսյանը գնաց Ավստրիա և դա ինչ կապ ունի վերածնվող Նաբուկոյի հետ: Ի՞նչ է տալիս Սերժը և ինչ է ստանում: Եվ այդ ամենը որևէ կապ ունի՞ Ղարաբաղի և իր իշխանության վերարտադրման հետ, թե կապ չունի:
Եթե այս ամենը դիտարկենք միմյանց ետևից Ղարաբաղ այցելող հայաստանյան պաշտոնական պատվիրակությունների քանակի աճի, տարաշրջանում կատարվող տեղաշարժերի կոնտեքստում, ապա մի շարք հարցեր են առաջանում:

Ստեփան Դանիելյան

Այս խորագրի վերջին նյութերը