Աշխարհ

27.06.2014 12:13


Մարգվելաշվիլին մերժել է Սերժ Սարգսյանին

Մարգվելաշվիլին մերժել է Սերժ Սարգսյանին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 18-ին պաշտոնական այցով Վրաստան է այցելել Սերժ Սարգսյանը: ilur.am–ի փոխանցմամբ՝ Սարգսյանը և Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպման ժամանակ առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

Սարգսյանը իր խոսքում նշել է, թե խորապես վստահ է, որ Վրաստանը հունիսի 27-ին ստորագրելով Ասոցացման համաձայնագիր և մաս դառնալով Ազատ առևտրի պայմանագրին՝ հնարավորություն է ստեղծում հայ գործարարների համար, որոնք տեսնում են իրենց մասնակցությունը եվրոպական շուկայում:

iLur.am-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի այցի հիմնական նպատակը եղել է Վրաստանի կողմից տարանցիկ փոխանցումների համար լրացուցիչ վարձ չվերցնելու հարցի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելը, սակայն բանակցությունները ավարտվել են անհաջողությամբ: Վրացական կողմը, առաջնորդվելով Եվրամիության հետ ձեռք բերած պայմանավորվածության շրջանակներով՝ մերժել է Սարգսյանի առաջարկը՝ նշելով, որ փոխադրման համար նախատեսված լրացուցիչ գումարը գանձվելու է:

ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը