Լրահոս

27.06.2014 10:49


Այսօր Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ԵՄ-ի հետ կստորագրեն ասոցացման համաձայնագիրը

Այսօր Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ԵՄ-ի հետ կստորագրեն ասոցացման համաձայնագիրը

Այսօր՝ հունիսի 27-ին Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան Եվրամիության անդամ-երկրների ղեկավարների արտակարգ գագաթնաժողովի շրջանակում ԵՄ-ի հետ կստորագրեն ասոցացման համաձայնագիրը:

Փաստաթղթի ստորագրման արարողությանը Վրաստանը կներկայացնի վարչապես Իրաքլի Գարիբաշվիլին: «Վրաստանում ակնկալում են, որ երկիրն այլևս պարզեցված կարգով մուտք կունենա ամենամեծ, ամենակայուն և բարձր գնողունակություն ունեցող շուկա»,-հաղորդում է «Georgia online»-ը։

Մոլդավիայի կողմից փաստաթուղթը կստորագրի վարչապետ Յուրի Լյանկեն:

Իսկ Ուկրաիանան անձամբ ներկայացնելու է նախագահ Պյոտր Պորոշենկոն։

Այս խորագրի վերջին նյութերը