Աշխարհ

27.06.2014 10:31


Կիմ Չեն Ընը հետևել է իր գլխավորությամբ ստեղծված հրթիռի փորձարկմանը

Կիմ Չեն Ընը հետևել է իր գլխավորությամբ ստեղծված հրթիռի փորձարկմանը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հետևել է բարձր ճշգրտությամբ մարտավարական նորաստեղծ հրթիռի փորձարկմանը, փոխանցում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը։ Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռահաղորդակցման գործակալության տվյալներով՝ նոր զենքի փորձարկումը, որը ստեղծվել է Կիմ Չեն Ընի անմիջական մասնակցությամբ, հաջող է անցել։ Բացի այդ, Հյուսիսային Կորեան հունիսի 25-ին Ճապոնական ծովում բաց է թողել փոքր հեռավորության երեք հրթիռ։

Այս խորագրի վերջին նյութերը