Քաղաքական

27.06.2014 10:27


Նաիրա Զոհրաբյան. «Մթնոլորտը շարունակում է մնալ բավականին լարված» (տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյան. «Մթնոլորտը շարունակում է մնալ բավականին լարված» (տեսանյութ)

Ադրբեջանի հերթական խայտառակությունը Ստրասբուրգում: Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը արձագանքել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ունեցած ելույթին, այն համարելով հեռու երկրի ղեկավարի կամ նույնիսկ շարքային դիվանագետին վայել մակարդակից: Այս ամենի մեջ մեկ ուրախացնող փաստ կա, ընգծում է ֆորումը. «ԵԽԽՎ հայկական պատվիրակության» որոշ անդամների մշտական «արթուն հերթապահի» կարգավիճակը, որոնք, չունենալով ոչ նավթադոլարներ, և ոչ էլ հզոր երկրների աջակցություններ, անում է ամեն հնարավորինն ու անհնարինը, ադրբեջանական լոբբինգի հետևանքների չեզոքացման ուղղությամբ:

Այո՛, մեզ հպարտություն է պարգևում ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի և նրա գաղափարակիցների վեհ պահվածքն ու նրանց ճիշտ ժամանակին ելույթները՝ ընդդեմ ադրբեջանական կեղծարարությունների»,-ասված է հայտարարության մեջ: Իսկ ԵԽԽՎ շարունակվող ամառային նստաշրջանի այսօրվա հյուրը եղել է Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն, ով ելույթ է ունեցել և պատասխանել հարցերի: Ստրասբուգից «Էպիկենտրոնին» մանրամասներ է հաղորդել ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Այս խորագրի վերջին նյութերը