Այսօր արդեն պարզ է, որ Հովիկ Աբրահամյանը չի պատրաստվում ստորագրել «Որոտանի» կասկադի մասնավորեցման փաստաթղթերը ու նրա այս որոշումը կարծես վերջնական է: Այդ մասին խոսեց նաև Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։
Չեմ ցանկանում գովեստի խոսքեր ասել վարչապետի հասցեին, քանի որ նոր կառավարությունը շարունակում է մեծապես կյանքի կոչել նախորդի ձախողված ծրագրերն ու Սերժ Սարգսյանի կամակատար կարգավիճակից առայժմ չի պատրաստվում դուրս գալ: Ուստի, մտնել իշխանության մատի ու մատանու արանքը, թե՝ տեսե՛ք, սա լավն է, իսկ նա վատը՝ անշնորհակալ գործ է, ու այս փուլում՝ մեր հետաքրքրությունների շրջանակներից դուրս:
Ասում են՝ Հովիկ Աբրահամյանի այս որոշումը հեշտ չի տրվել նրան: Դրա վկայությունն է նաև այն, որ այս օրերին կառավարության նախաձեռնած ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում երիտօլիգարխիային առընթեր պատգամավորներն ամեն կերպ աշխատում էին չգրանցվել կամ էլ քվեարկություններին չմասնակցել, երբ ամեն ձայնը նշանակություն ուներ, իսկ Բաղրամյան 26-ի ենթակայության տակ գործող լրատվամիջոցներն էլ լայնամասշտաբ հարձակման էին անցել վարչապետի դեմ:
Փաստորեն, Սերժ Սարգսյանը կարծում էր, որ իրեն կհաջողվի պարտադրել վարչապետին՝ ստորագրել այդ հանցավոր գործարքի փաստաթղթերի տակ ու դրանով հնարավորություն կտար, որպեսզի Ազատիչն իր մերձավորագույն շրջապատի միջոցով գրպաներ մի քանի հայուր միլիոն դոլարի մեր ազգային ունեցվածքը, և բացի այդ՝ կոռուպցիոն գործարքի մասնակից դարձներ նորանշանակ վարչապետին:
Չեմ կարծում, որ Սարգսյանը չի հասկանում, որ ազգովին հայտնվել ենք անդունդի եզրին ու այս վիճակում սեփական թիմակիցների վրա քարեր նետելը, մեղմ ասած, արկածախնդրություն է, ու ավելի լավ է մասը կորցնի, որպեսզի կարողանա փրկել ամբողջը: Առավել ևս, որ ձեռքը «չոր քարի տակ չի» ու հաստատ «Որոտանի» գումարների հույսին չի մնացել: Բայց, եթե այս գործարքից հրաժարվի՝ բոլորը կհասկան, որ Ազատիչն է՛լ առաջվանը չի, ու նրան կարողանում են կանգնեցնել: Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանը օրերս հստակ հայտարարեց, որ այդ գործարքի մեղավորները պետք է պատասխան տան: Իսկ հիմա, եթե Սարգսյանին չի հաջողվում մեջ–մեջ անել «Որոտանը»՝ սրանով երկրորդ անգամ է նոկաուտի ենթարկվում այս կարճ ժամանակահատվածում՝ Տիգրան Սարգսյանի պարտադրված հրաժարականից հետո:
Այս մի խնդրից բացի կա նաև այլ խնդիր, որն առնչվում է «Որոտանին», բայց՝ անուղղակիորեն։ Բանն այն է, որ տարիների ընթացքում մի շարք խոշոր գործարարների պարտադրել են իրենց բիզնեսից փայ հանել Սերժ Սարգսյանի մտերիմներին: Իսկ դա ստորացուցիչ է եղել գործարարների համար, քանի որ ոչ միայն գումար են կորցրել, այլ ստիպված են եղել հաշտվել այն մտքի հետ, որ իրենց ունեցվածքը ստիպված են կիսել ֆռակով, թիթեռնիկով ու ժելեած մազերով ջահելների հետ, կամ էլ՝ «պազիկի» մի փնթի վարորդի: Այս ամենը, սակայն, անհետևանք չէր կարող մնալ։ Նրանք ատամները կրճտացնելով դիմացել են, բայց հո չե՞ն հաշտվել այդ մտքի հետ: Հիմա, ահա, պարզվում է, որ Սերժից կարող են փայ հետ վերցնել։ Նույն այդ գործարարները, բնականաբար, արդեն սպասում են հարմար պահի՝ բոլոր հաշիվները ներկայացնելու համար։
Այնպես որ, «Որոտանը» լուրջ փորձության, ավելի ճիշտ՝ փորձանքի է վերածվելու Սարգսյանի համար։
Եթե Սարգսյանը հիմա ստիպված լինի հետ պտտեցնել «Որոտանի» գործարքը, ապա դրանով ինքնստինքյան խոստովանելու է, որ թուլացել է, և նրանից կպահանջեն ավելին՝ տոկոսներով և տույժ ու տուգանքներով: Իսկ, եթե համառորեն առաջ տանի խլելու գործելաոճը, ապա կկանգնի շատ ավելի լուրջ վտանգի առաջ, քանզի ինչպես ասվեց՝ գործարքի համար պատասխան են տալու բոլոր մասնակիցները, և դա ժամանակի հարց է, ու միայն «Որոտանին» չի վերաբերելու։
Այժմ ժամանակն է, որ բոլորը կողմնորոշվեն, այդ թվում ու նախևառաջ՝ իշխանական բուրգի բոլոր շերտերը։
Սա անցնցում ու անարյուն իշխանափոխության սցենարի շրջանակներում քայլերից մեկն է, ու ամեն ինչ պետք է անել, որպեսզի հենց այս կարգի ծրագիր կյանքի կոչվի, և չստիպված չլինենք գնալ բախումների ճանապարհով:
Սերժ Սարգսյանին պետք է ճանապարհել՝ առանց երկրին վնաս տալու։
Արմեն Հարությունյան
Սերժ Սարգսյանի «որոտանային» փորձությունը
Այսօր արդեն պարզ է, որ Հովիկ Աբրահամյանը չի պատրաստվում ստորագրել «Որոտանի» կասկադի մասնավորեցման փաստաթղթերը ու նրա այս որոշումը կարծես վերջնական է: Այդ մասին խոսեց նաև Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։
Չեմ ցանկանում գովեստի խոսքեր ասել վարչապետի հասցեին, քանի որ նոր կառավարությունը շարունակում է մեծապես կյանքի կոչել նախորդի ձախողված ծրագրերն ու Սերժ Սարգսյանի կամակատար կարգավիճակից առայժմ չի պատրաստվում դուրս գալ: Ուստի, մտնել իշխանության մատի ու մատանու արանքը, թե՝ տեսե՛ք, սա լավն է, իսկ նա վատը՝ անշնորհակալ գործ է, ու այս փուլում՝ մեր հետաքրքրությունների շրջանակներից դուրս:
Ասում են՝ Հովիկ Աբրահամյանի այս որոշումը հեշտ չի տրվել նրան: Դրա վկայությունն է նաև այն, որ այս օրերին կառավարության նախաձեռնած ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում երիտօլիգարխիային առընթեր պատգամավորներն ամեն կերպ աշխատում էին չգրանցվել կամ էլ քվեարկություններին չմասնակցել, երբ ամեն ձայնը նշանակություն ուներ, իսկ Բաղրամյան 26-ի ենթակայության տակ գործող լրատվամիջոցներն էլ լայնամասշտաբ հարձակման էին անցել վարչապետի դեմ:
Փաստորեն, Սերժ Սարգսյանը կարծում էր, որ իրեն կհաջողվի պարտադրել վարչապետին՝ ստորագրել այդ հանցավոր գործարքի փաստաթղթերի տակ ու դրանով հնարավորություն կտար, որպեսզի Ազատիչն իր մերձավորագույն շրջապատի միջոցով գրպաներ մի քանի հայուր միլիոն դոլարի մեր ազգային ունեցվածքը, և բացի այդ՝ կոռուպցիոն գործարքի մասնակից դարձներ նորանշանակ վարչապետին:
Չեմ կարծում, որ Սարգսյանը չի հասկանում, որ ազգովին հայտնվել ենք անդունդի եզրին ու այս վիճակում սեփական թիմակիցների վրա քարեր նետելը, մեղմ ասած, արկածախնդրություն է, ու ավելի լավ է մասը կորցնի, որպեսզի կարողանա փրկել ամբողջը: Առավել ևս, որ ձեռքը «չոր քարի տակ չի» ու հաստատ «Որոտանի» գումարների հույսին չի մնացել: Բայց, եթե այս գործարքից հրաժարվի՝ բոլորը կհասկան, որ Ազատիչն է՛լ առաջվանը չի, ու նրան կարողանում են կանգնեցնել:
Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանը օրերս հստակ հայտարարեց, որ այդ գործարքի մեղավորները պետք է պատասխան տան: Իսկ հիմա, եթե Սարգսյանին չի հաջողվում մեջ–մեջ անել «Որոտանը»՝ սրանով երկրորդ անգամ է նոկաուտի ենթարկվում այս կարճ ժամանակահատվածում՝ Տիգրան Սարգսյանի պարտադրված հրաժարականից հետո:
Այս մի խնդրից բացի կա նաև այլ խնդիր, որն առնչվում է «Որոտանին», բայց՝ անուղղակիորեն։ Բանն այն է, որ տարիների ընթացքում մի շարք խոշոր գործարարների պարտադրել են իրենց բիզնեսից փայ հանել Սերժ Սարգսյանի մտերիմներին: Իսկ դա ստորացուցիչ է եղել գործարարների համար, քանի որ ոչ միայն գումար են կորցրել, այլ ստիպված են եղել հաշտվել այն մտքի հետ, որ իրենց ունեցվածքը ստիպված են կիսել ֆռակով, թիթեռնիկով ու ժելեած մազերով ջահելների հետ, կամ էլ՝ «պազիկի» մի փնթի վարորդի: Այս ամենը, սակայն, անհետևանք չէր կարող մնալ։ Նրանք ատամները կրճտացնելով դիմացել են, բայց հո չե՞ն հաշտվել այդ մտքի հետ: Հիմա, ահա, պարզվում է, որ Սերժից կարող են փայ հետ վերցնել։ Նույն այդ գործարարները, բնականաբար, արդեն սպասում են հարմար պահի՝ բոլոր հաշիվները ներկայացնելու համար։
Այնպես որ, «Որոտանը» լուրջ փորձության, ավելի ճիշտ՝ փորձանքի է վերածվելու Սարգսյանի համար։
Եթե Սարգսյանը հիմա ստիպված լինի հետ պտտեցնել «Որոտանի» գործարքը, ապա դրանով ինքնստինքյան խոստովանելու է, որ թուլացել է, և նրանից կպահանջեն ավելին՝ տոկոսներով և տույժ ու տուգանքներով: Իսկ, եթե համառորեն առաջ տանի խլելու գործելաոճը, ապա կկանգնի շատ ավելի լուրջ վտանգի առաջ, քանզի ինչպես ասվեց՝ գործարքի համար պատասխան են տալու բոլոր մասնակիցները, և դա ժամանակի հարց է, ու միայն «Որոտանին» չի վերաբերելու։
Այժմ ժամանակն է, որ բոլորը կողմնորոշվեն, այդ թվում ու նախևառաջ՝ իշխանական բուրգի բոլոր շերտերը։
Սա անցնցում ու անարյուն իշխանափոխության սցենարի շրջանակներում քայլերից մեկն է, ու ամեն ինչ պետք է անել, որպեսզի հենց այս կարգի ծրագիր կյանքի կոչվի, և չստիպված չլինենք գնալ բախումների ճանապարհով:
Սերժ Սարգսյանին պետք է ճանապարհել՝ առանց երկրին վնաս տալու։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1434029463535503&id=100007853887323