Գործող իշխանությունների գլխավոր թերություններից մեկը նրանում է, որ իրենց խոսքերը հիմնականում բաժակաճառի մակարդակի են լինում` կամ մանկական հեքիաթների ոճի մեջ: Մի կողմից մենք տեսնեւոմ ենք, որ Սերժ Սարգսյանից սկսած վերջացրած ԱԳՆ-ի և Սփյուռքի նախարարության ամենավերջին աշխատակցով` բոլորը առիթը բաց չեն թողնում ասելու, որ մենք պետք է սփյուռքի հետ մեր կապն ամրապնդենք: Որ գոյություն ունի Հայաստան-Արցախ-Սփյուռք անկոտրելի կապ և այս երեք մասնիկները մեկ ամբողջություն են:
Բայց հիմա հարց եմ տալիս` ի՞նչ ուղերձ ենք մենք հղում սփյուռքին` Տիգրան Սարգսյանի և Յուրի Վարդանյանի պես մարդկանց կարևոր ստրատեգիական երկրներում դեսպան նշանակելով:
Մենք ԱՄՆ-ի մեր բարեկամներին ի՞նչ ենք ուզում ասել, երբ իրենց մոտ ենք ուղարկում մի մարդու, ով երկրի ներսում 6 տարի շարունակ պատերազմ է վարել տնտեսության դեմ, 16,6 միլիոնով կով կթել սովորեցրել ու հայ գործարարների հաշվին օֆշոր բացել: Ո՞ր մի նորմալ մարդը ԱՄՆ-ից մեր երկրում ներդրում կանի այս պաշտոնյայի կենսագրույթունն ու արածներին ծանոթանալուց հետո:
Մեկ այլ հարց` մենք Վրաստանի հայությանը ի՞նչ ենք ասում Յուրի Վարդանյանին դեսպան նշանակելով: Արդյո՞ք դա այն մարդն է, ով կարող է մեր հայրենակիցների շահերը պաշտպանել Վրաստանում, ով կարող է հայոց լեզվի հարցը լուծել Ջավախքում: Բա մեր վրացի հայրենակիցները ի՞նչ պիտի մտածեն մեր մասին, եթե մենք իրենց մոտ ենք ուղարկում մի մարդու, ով նարկոդիլլեր է մեծացրել:
Սրանք իրոք լուրջ հարցեր են, որոնք կարևոր են մեր պետականության կայացման համար: Բայց վստահ եմ, որ Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանի գտնվելու օրոք նմանատիպ մանր-մունր հարցերով չեն հետաքրքրվել:
Արմեն Միքայելյան

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից