Կարծիք

26.06.2014 17:18


«Երբ պնակալեզությունը ու պաշտոն մուրալը դառնում է ապրելակերպ»

«Երբ պնակալեզությունը ու պաշտոն մուրալը դառնում է ապրելակերպ»

Ես կրկին ստիպված եմ անդրադառնալ Աղասի Ենոքյան անունով երևույթին: Ինչու եմ ասում «երևույթ»: Նա մի հավաքական կերպար է, որը այսօր, ցավոք, մեծ տեղ ունի մեր երկրի քաղաքական դաշտում: Մի կողմ թողնենք այն, որ այս մարդը իրեն արևմտամետ ձևացնելով աշխատում էր կառավարությունում ու միաժամանակ պատրաստում էր փաստաթղթեր Մաքսային միությանը միանալու վերաբերյալ: Այժմ առաջարկում եմ անդրադառնալ Ենոքյանի վերջին հարցազրույցին իշխանական «1in.am»-ին (ինչը սիմվոլիկ է. երկու հաճախորդներ իրար ջան են ասում, ջան լսում): Ենոքյանը քառյակի 12 կետերը համարում է պոպուլիզմ, դրանով իսկ հակասում սեփական շեֆին (Սերժ Սարգսյանին), ով ասել էր, որ այդ կետերը առճակատում են նշանակում իշխանությունների համար: Ստացվում էր, որ խամաճիկը լավ ծանոթ չէ իր պատվիրատուի խոսքերին: Երկրորդ, Ենոքյանն այնքան պրիմիտիվ է, որ փորձում է մարդկանց ուղղակի խաբել՝ ասելով, որ, օրինակ, Ղարաբաղի մասին նույնիսկ կետ չկար քառյակի ներկայացրած պահանջներում, չնայած, որ 12 կետը անմիջականորեն Ղարաբաղի ու պետական անվտանգության հարց են արտացոլում: Ակնհայտ է, որ այս մարդու համար պնակալեզությունը ու պաշտոն մուրալը դարձել են ապրելակերպ, ու նմանատիպ հարցազրույցներով նա փորձում է Բաղրամյան 26-ի ղեկավարից պաշտոն մուրալ:

Արսեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը