Լրահոս

26.06.2014 17:22


Խաղաղ կարգավորման խորհրդակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Դոնեցկում

Խաղաղ կարգավորման խորհրդակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Դոնեցկում

Ուկրաինայի արևելքում իրավիճակի խաղաղ կարգավորման խորհրդակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Դոնեցկում` հունիսի 27-ին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԴԺՀ–ի փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը։ Նա նաև հստակեցրել է, որ դեռ չգիտի խորհրդակցությունների մեկնարկի ժամանակը, ինչպես նաև մասնակիցների կազմը։ Իսկ ԴԺՀ վարչապետ Ալեքսանդր Բորոդայը վերապահումներով է վերաբերում առաջիկա խորհրդատկցություններին: «Եթե մարդիկ ցանկանում են խորհրդակցել, ապա մենք կարող ենք ինչ–որ ժամանակ նրանց հատկացնել և խորհրդակցել»,–ասել է Բորոդայը։ Նա նաև նշել է, որ հրադադարի մասին պայմանավորվածությունը չի պահպանվել, ինչպես դա որոշվել էր նոխորդ հանդիպման ժամանակ։

Այս խորագրի վերջին նյութերը