Սլավյանսկում պարենային խնդիրները ծայր աստիճան սրվել են
Սլավյանսկի աշխարհազորայինների փոխանցմամբ` Ազգային գվարդիան արգելում է նրանց մուտքը քաղաք` զգուշացնելով, որ պարենային խնդիրները ծայր աստիճան սրվել են, տեղեկացնում է Сегодня.ua–ն։ «Քաղաքում դեռևս բավականին մարդ է մնացել՝ կանայք, երեխաներ և տարեց մարդիկ։ Բոլորը բողոքում են, որ գումար չկա։ Վճարումներ երկու ամսից ավելի ոչ ոք չի ստացել։ Ջուր, հոսանք, գազ որոշ շրջաններում չկա։ Կարելի է ասել` սով է սկսվում։ Մարդկանց պետք է տարհանել», – կամավոր Պյոտր Դուդնիկինի խոսքերն է մեջբերում Сегодня.ua–ն։ Կամավորները նշել են նաև, որ Սլավյանսկից մարդկանց տարհանելու հետ կապված խնդիրներ են առաջացել: