Կարծիք

26.06.2014 13:50


«Դուք նույն Սերժ Սարգսյանից, ով այլակարծություն չի ընդունում, ինչո՞վ եք տարբերվում»

«Դուք նույն Սերժ Սարգսյանից, ով այլակարծություն չի ընդունում, ինչո՞վ եք տարբերվում»

Բայց էս աշխարհում մարդ արարածից ավելի զվարճալի բան չկա: Նայում ես ոմանց ու ոչ մի կերպ չես կարողանում անտարբեր մնալ, իսկ մտքումդ միայն մի միտք է պտտվում. «Ա՛յ դու, մա՛րդ արարած. երկերեսանի կենդանի, ով կուշտ է միայն սեփական «ես» -ից»:

Բա էլ ի՞նչ ասես, երբ նայում ես ոմանց, ովքեր մի կողմից համամարդկային արժեքներ են քարոզում, ազատ խոսքի և մտքի իրավունք, իրենց համարում են լիբերալ և դեմոկրատական արժեքների կրող, բայց մյուս կողմից էլ ամենակեղտոտ վիրավորանքներ են հասցնում այլ կարծիք ունեցող մարդկանց, հայհոյում են էս կամ էն քաղաքական գործչին (ընդ որում, ուղղակի վիրավորում են, առանց որևէ փաստեր բերելու), գրառումներ են թողնում, թե «եթե իմ ընկերներից որևէ մեկը էսինչ-էսինչ մարդուն քարոզ է անում, ապա թող ռադ լինի ընկերներիցս» և այլն: Եվ էս ամենն արվում է առանց որևէ ռեալ փաստերի, առանց տեղեկություններին տիրապետելու: Այսինքն` պարզապես կույր ատելություն է քարոզվում էն մարդկանց կողմից, ովքեր իրենց լիբերալ արժեքների կրող են հռչակում: Եվ էս դեպքում մտածում ես՝ բա դուք նույն Սերժ Սարգսյանից, ով այլակարծություն չի ընդունում, ինչը դրսևորվում է նույն քաղաքական հալածանքների, ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված նախագծերի մերժման և այլ` բոլորիս հայտնի տեսքով, և ում դեմ դուք պայքարում եք, ինչո՞վ եք տարբերվում:

Մի խոսքով, ասածս ինչ է` նախքան ատելություն տարածելը մի հատ սառը ցնցուղ ընդունեք ու փորձեք վերլուծել իրավիճակը, չէ՞ որ դուք էլ եք պատասխանատվություն կրում ստեղծված իրավիճակի համար:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը