Մերի Մովսիսյան. Բարձրաձայնե՛ք և մի ենթարկվե՛ք պետական խոշտանգման
Այսօր նշվում է Խոշտանգումների զոհերի պաշտպանության միջազգային օրը։ Օմբուդսմենը խոշտանգումների դեմ պայքարի լավագույն ձևը նշել է դրա մասին բարձրաձայնելը.«Խոշտանգումն անթույլատրելի է և չի կարող արդարացվել ոչ մի դեպքում: Ցավոք, խոշտանգման զոհ կարող է դառնալ յուրաքանչյուրս: Խոշտանգման դեմ պայքարելու լավագույն ձևը դրա մասին հայտնելն է:»։ Օմբուդսմենը միանշանակ ճիշտ է, առավելևս, եթե այդ խոշտանգումները պետական մակարդակով են արվում։ Մեր երկրում իշխանությունների կողմից, որպես քաղաքացիներին խոշտանգման մեխանիզմներ, օգտագործվում է պետական իշխանությունը, իշխանական լծակները և բիրտ ուժը։ Վեց տարի անընդմեջ խոշտանգումների ենթարկված ազգս պետք է անմիջապես հետևի ՄԻՊ–ի խորհրդին, հանուն՝ գազային, կուտակային, լուսային, սահմանադրական փոփոխությունների, կարմիր կետագծերի և այլ խոշտանգումներից պաշտպանվելու։ ՄԻՊ–ը մի շարք բարեփոխումների անհրաժեշտության մասին է նշում Հայաստանում նման երևույթների դեմ պայքարում։ Սակայն այստեղ ճիշտ եմ համարում նշել քաղաքատնտեսական ու սոցիալհոգեբանական տեսանկյունից ավելի արդյունավետ բարեփոխում նշել, այն է՝ իշխանության փոփոխություն։ Բարձրաձայնեք և մի ենթարկվեք պետական խոշտանգման։ Հ. Գ. Ամբողջ աշխարհը պետականություն ունեցող հին ազգերին ոչնչացնելու մոլուցքով է տառապում... հայ ենք ոնց էլ չլինի, այդպիսի հաճույք հո չենք պատճառի մեր վատը ցանկացողներին, ի դեպ՝ հենց երկրի ներսում դրան նպաստողներին նույնպես։
Մերի Մովսիսյան. Բարձրաձայնե՛ք և մի ենթարկվե՛ք պետական խոշտանգման
Այսօր նշվում է Խոշտանգումների զոհերի պաշտպանության միջազգային օրը։ Օմբուդսմենը խոշտանգումների դեմ պայքարի լավագույն ձևը նշել է դրա մասին բարձրաձայնելը.«Խոշտանգումն անթույլատրելի է և չի կարող արդարացվել ոչ մի դեպքում: Ցավոք, խոշտանգման զոհ կարող է դառնալ յուրաքանչյուրս: Խոշտանգման դեմ պայքարելու լավագույն ձևը դրա մասին հայտնելն է:»։ Օմբուդսմենը միանշանակ ճիշտ է, առավելևս, եթե այդ խոշտանգումները պետական մակարդակով են արվում։
Մեր երկրում իշխանությունների կողմից, որպես քաղաքացիներին խոշտանգման մեխանիզմներ, օգտագործվում է պետական իշխանությունը, իշխանական լծակները և բիրտ ուժը։ Վեց տարի անընդմեջ խոշտանգումների ենթարկված ազգս պետք է անմիջապես հետևի ՄԻՊ–ի խորհրդին, հանուն՝ գազային, կուտակային, լուսային, սահմանադրական փոփոխությունների, կարմիր կետագծերի և այլ խոշտանգումներից պաշտպանվելու։
ՄԻՊ–ը մի շարք բարեփոխումների անհրաժեշտության մասին է նշում Հայաստանում նման երևույթների դեմ պայքարում։ Սակայն այստեղ ճիշտ եմ համարում նշել քաղաքատնտեսական ու սոցիալհոգեբանական տեսանկյունից ավելի արդյունավետ բարեփոխում նշել, այն է՝ իշխանության փոփոխություն։
Բարձրաձայնեք և մի ենթարկվեք պետական խոշտանգման։
Հ. Գ. Ամբողջ աշխարհը պետականություն ունեցող հին ազգերին ոչնչացնելու մոլուցքով է տառապում... հայ ենք ոնց էլ չլինի, այդպիսի հաճույք հո չենք պատճառի մեր վատը ցանկացողներին, ի դեպ՝ հենց երկրի ներսում դրան նպաստողներին նույնպես։
Մերի Մովսիսյան