Կարծիք

26.06.2014 13:30


«Եթե գա ավելի վատը, կազատվենք նաև նրանից»

«Եթե գա ավելի վատը, կազատվենք նաև նրանից»

Հայաստանի բնակչության 90 տոկոսը համոզված է, որ այս երկրի թիվ մեկ պրոբլեմը Սերժ Սարգսյանն ու նրա մերձավոր շրջապատն են: Անհասկանալի է, սակայն, թե այս դեպքում ի՞նչն է խանգարում մեզ միասնաբար ազատվել այս աղետից: Մի՞ թե դրա միակ խոչընդոտը «Բա որ սա գնաց, ո՞վ է գալու» կամ «Մենք երաշխիք չունենք, որ սա գնաց ավելի վատը չի գալու» միամիտ և բացառապես կագեբեական քարոզչության արդյունք հադիսացող ձևակերպումներն են, որոնք վերջին շրջանում, որպես ռեժիմի դեմ չպայքարելու ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ հաճախակի են լսվում:

Սա ի՞նչ է` սեփական ուժերի թերագնահատում, ստրուկի հոգեբանությո՞ւն, հարմարվողականությո՞ւն, թե՞ հուսահատության տարածման միջոցով դիմադրության կենտրոնները մարելու, փոշիացնելու էժանագույն փորձ:
Մի՞ թե կարելի է սեփական ոչ բավարար վճռականությունը թաքցնել նման ոչ պատվաբեր ձևակերպումների տակ: Ինչպե՞ս կարելի է հրաժարվել ազգակործան այս ռեժիմի դեմ պայքարից, ապագայում ինչ-որ հավանական իրադաձություններից վախենալու պատրվակով, այն պայմաններում, երբ շուտով այդ «հավանական զարգացումները» նման աղետալի պայմաններում կդառնան անհավանական տարբերակներ: Սերժ Սարգսյանի ռեժիմի պահպանման պարագայում մենք ուղղակի կկորցնենք մեր պետականությունը և վերջ:

Հարկավոր գիտակցել պարզագույն մի բան. մենք՝ միասնական ՀՀ քաղաքացիներս ուժեղ ենք, մենք ենք ձևավորում իշխանությունը, իսկ ստեղծված օրհասական իրավիճակը մեզ ուղղակի պարտադրում է ազատվել Հայաստանի կենսական ռեսուրսները մսխող վարչախմբից և ձևավորել լեգիտիմ իշխանություն: Իսկ եթե գա ավելի վատը, կազատվենք նաև նրանից և այդպես շարունակ` վատ աշխատողներին հեռացնենք, լավ աշխատողներին վերանշանակենք..... որպես տան տերեր մենք պետք է ԸՆՏՐԵՆՔ:

Հ.Գ. Ժողովրդավարությունը, որին մենք այդքան ձգտում ենք հենց այդ ընտրության հնարավորությունն է: Ընտրություն վատի ու լավի, լավի ու ավելի լավի, վատի ու ամենավատի միջեւ: Քանի դեռ մենք զրկված ենք ընտրության այդ հնարավորությունից, մեզ պարտադրված գործող վարչախումբը ամենավտն է, որից օր առաջ հարկավոր է ազատվել:

Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը