Աշխարհ

26.06.2014 22:38


Օբաման շարքային ամերիկուհու հետ մեկ օր կանցկացնի

Օբաման շարքային  ամերիկուհու հետ մեկ օր կանցկացնի

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր մեկնել է Մինեապոլիս, որպեսզի մեկ օր անցկացնի հասարակ ամերիկուհու հետ, փոխանցում է The Washington Times–ը։ Սպիտակ տունը հայտնում է, որ այդ այցը կդառնա առաջինը համանման միջոցառումների շարքում, որոնց նպատակն է նախագահի ծանոթությունը շարքային ամերիկացիների կենսակերպին։ Օբաման մեկ օր կանցկացնի Մինեապոլիսի բնակչուհի Ռեբեկայի հետ, որի ազգանունը դեռ չի հրապարակվում։ Ինչպես հաղորդում է աղբյուրը, կինն օրերս նամակ էր գրել ԱՄՆ նախագահին, ինչն էլ Օբամային դրդել է այցելել նրան և իմանալ նրա ամենօրյա խնդիրները։

Այս խորագրի վերջին նյութերը