Քառյակի 12 կետերը մեծ իրարանցում են առաջացրել իշխանական շրջանականերում, հատկապես Ռոբերտ Քոչարյանի` այդ կետերի անդրադարձից հետո: Զարմանալի չէ, որ տարատեսակ տրամաչափի, եթե կարելի է դա տրամաչափ անվանել, գործիչներ անդրադառնում են 12 կետերին և փորձում են շեղել հասարակության ուշադրությունը առաջնահերթ կենսական նշանակության հարցերից, որոնք բարձրացրել է քառյակը՝ վերջինիս դարձնելով թիրախ հասարակության աչքերում: Թեպետ իրենք էլ են լավ հասկանում, որ այս իշխանությունը գնում է, բայց բնազդաբար դեռ պայքարում են հանուն վերջին կոպեկների կամ դրվատանքի խոսքերի: Հասարակությունը արդեն վաղուց մերժել է իշխող մեծամասնությանը: Կարծում եմ, Հայաստանը գնալու է նոր ճանապարհով, որով շարժվելու դեպքում քառյակի 12 կետերը ընդամենը սկիզբն են ու անհրաժեշտ նախապայմանը, բայց, բնականաբար, 12 կետերով անհնար է արտահայտել բոլոր ակնկալիքներն ու սպասումները, որոնք ունի հասարակությունը: Եվ վերջում մեկ խորհուրդ մեծ-մեծ կարծիքներ հայտնող, քաղաքագետ կամ վերլուծաբան կոչվող, իրենց քաղաքական գործիչ համարող որոշ ՀՀ քաղաքացիներին. քառյակի կամ առավել ևս ԲՀԿ-ի մասին խոսելուց առաջ մտածեք, թե այս երկրում քանի մարդ է ձեզ աջակցում, հիշում, ճանաչում ու հույսեր կապում, և եթե այդ քանակը փոքր-ինչ գերազանցի Ձեր մատերի թիվը, ուրեմն կարելի է ձեզ շնորհավորել, դեռ ամեն ինչ կորած չէ:
Վահան Բաբայան.

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից