Մեկնաբանություն

26.06.2014 11:58


Սուարեսի հայաստանյան ախտանիշը

Սուարեսի հայաստանյան ախտանիշը

Երկու օր է` սպորտային աշխարհը քննարկում է ֆուտբոլի Ուրուգվայի հավաքականի հարձակվող Սուարեսին: Նա հերթական անգամ կծել էր մրցակցին:

Պարզվում է՝ Սուարեսը տևական ժամանակ այցելում է հոգեբանի, նրա հետ աշխատանքներ են տարվում, փորձում են օգնել … բայց՝ ապարդյուն. Սուարեսը շարունակում է կծել:

Եթե ամբողջացնենք ֆուտբոլիստի արարքին տրվող գնահատականները, հետևյալ պատկերն է ստացվում` Սուարեսին պետք է որակազրկել այնքան ժամանակով, մինչև նա չձերբազատվի կծելու մոլուցքից:

«Սուարեսը կծում է անզորությունից, երբ այս կամ այն դրվագում ակնհայտ տանուլ է տալիս»,- գրում են վերլուծաբանները:

Հետաքրքիր է՝ ի՞նչ կասեին նրանք, երբ իրենց մաշկի վրա զգային Հայաստանի՛ գործող իշխանության «կծածները»: Իշխանություն, որը տանուլ է տալիս բոլոր դրվագներում ու ոլորտներում և շարունակում է «կծել»: Երևի կասեին նույնը, ինչ Սուարեսի պարագայում` որակազրկել, մինչև չսթափվեն: Բայց, քանի որ Հայաստանի «կծան» իշխանությունը հիմա էլ սահմանադրական փոփոխություններով է փորձում վերարտադրել Սերժ Սարգսյանին, նշանակում է՝ որակազրկումը պետք է շատ ավելի խիստ լինի:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը