Ամերիկացի օրենսդիրները հավանություն են տվել ԱՄՆ–ից գազ արտահանելու գործընթացի արագացման օրինագծին
Ամերիկացի օրենսդիրները հավանության են արժանացրել օրինագիծը, որը թույլ կտա զգալիորեն արագացնել բնական գազի արտահանման գործընթացը ԱՄՆ–ից։ Ներկայացուցիչների պալատի 266 անդամ կողմ է քվեարկել, 150-ը` դեմ։ Փաստաթուղթը նախատեսում է ամերիկյան բնական գազի արտահանման ժամկետների զգալի կրճատում այն երկրներ, որոնց հետ ԱՄՆ–ն չունի ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր։ Ըստ գործող չափանիշների` ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը պարտավոր է 90 օրվա ընթացքում դիտարկել բնական գազի արտահանման հայցն այլ երկիր։ Նոր օրինագիծը պարտադրում է դա անել երեք անգամ արագ։ Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։