Լրահոս

26.06.2014 10:44


Այսօր Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է

Այսօր Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է

1987թ. հունիսի 26-ին ուժի մեջ է մտել խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան։ Դաժան վերաբերմունքի դրսևորումները հաճախ վերագրվում են այն հասարակություններին ու երկրներին, որտեղ մարդու իրավունքների խախտումներն առօրյա բնույթ են կրում, սակայն խոշտանգումները տեղի են ունենում աշխարհի երկրների 2/3 մասում, ներառյալ զարգացած երկրներում: Այս ամենը հերքում է լայնորեն տարածված այն տեսակետը, թե խոշտանգումները բացառապես աղքատ ու քաղաքակրթությունից զուրկ հասարակություններին են բնորոշ։

ՀՀ քրեական օրենսգիրքը որպես խոշտանգում քրեականացրել է միայն դատավարության ընթացքում խոշտանգմամբ ցուցմունք կամ ցանկալի եզրակացություն տալուն հարկադրելու դեպքերը: Խոշտանգումների մասին դեպքերը հաճախ չեն բացահայտվում, քանի որ տուժողները հազվադեպ են բարձրացնում իրենց դեմ բռնությունների կիրառման խնդիրը:

Այս խորագրի վերջին նյութերը