Կարծիք

26.06.2014 10:29


«Վերանալու հերթն այս փոքրիկ հողակտորինն է ու ինչպիսի՜ համազգային անտարբերություն»

«Վերանալու հերթն այս փոքրիկ հողակտորինն է ու ինչպիսի՜ համազգային անտարբերություն»

Տարիներ առաջ 1915 թ. Ցեղասպանության մասին ականատեսների հիշողություններն ու փաստագրական գրքեր կարդալիս ամեն անգամ զարմանում էի, թե 15-20 ասկյար ինչպես էին 500 կամ 1000 հայերի քշել դաշտերն ու անապատները և հոշոտել։ Մի՞թե այդ 500 կամ 1000 հոգին չէին կարող ջնջխել այդ երկու տասնյակ տականքի գանգերը։ Ցավ էի զգում դրանից ու նաև ամոթ…
Այսօր ամենևին չեմ զարմանում։ Աչքներիս առջև Հայաստանը որպես պետություն վերանում է, մի խումբ ստահակներ ծաղկուն երկիրը ավերել-ամայացնում են, թալանում ժողովրդին, իսկ շուրջ 2-3 միլիոն մարդ Հայաստանում, մի 7-8 միլիոնն էլ Հայաստանից դուրս անտարբեր ու հանգիստ դիտում են այս այլանդակ բարբարոսությունը…
Պատմությունը դարեր ի վեր կրկնվում է մեզ համար։ 300 հազար քառ. կմ երկրից այսօր հազիվ 10 տոկոս է մնացել։ Հիմա վերանալու հերթն այդ փոքրիկ հողակտորինն է ու՝ ինչպիսի՜ համազգային անտարբերություն։ Ու վերացնողն ազգի արգանդից սերված մի խումբ տականքն է…
Ազգային ողբերգություն չէ սա այլևս։ Ազգային խայտառակություն և ամոթ է…

Վարդգես Օվյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը