Երեկ դարձյալ սարսափելի լուր ստացանք. սահմանի վրա թշնամու գնդակից հայ զինվոր է զոհվել: Մի այլ տեղ գյուղացիները փակել էին ճանապարհը և դրանով կառավարության ուշադրությունն էին հրավիրում իրենց խնդիրների վրա: «Փողոցային» մարտեր էին գնում Աֆրիկյանների տան պաշտպանների ու իրավապահների միջև: Նախորդ օրն էլ էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով բախումներ եղան ցուցարարների ու ոստիկանների միջև: Մեզ ՌԴ պաշտոնյաները հասկացրեցին, որ Եվրասիական միություն մտնելուց առաջ դեռ շատ հարցեր պիտի լուծենք՝ Ղարաբաղից տարանջատվելու ու Առևտրի համաշխահային կազմակեպության հետ խնդիրները հստակեցնելու մասով: Իսկ Սերժ Սարգսյանը հանդիպել էր սահմանադրական փոփոխություների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ ու դրանով ցույց էր տալիս, որ եթե աշխարհն էլ փուլ գա, ինքն ամեն ինչ անելու է վերարտադրվելու համար: Բայց նաև ցույց տվեց, որ վախենում է գործընթացի մեկնարկը հայտարարելուց, քանզի գիտի, որ ոչիշխանական ազդեցիկ ուժերը դեմ են այդ փոփոխություններին ու հանրաքվեն կարող են վերածել իր հրաժարականի միջոցառման։ Այն որ Սարգսյանն ադեկվատ չէ երկրում տիրող վիճակին՝ պարզից էլ պարզ է, ու մի անգամ չէ, որ դրան անդրադարձել ենք, բայց սա արդեն ավելին է՝ սա բժշկական տերմինով ասած՝ իրավիճակն անհամատեղելի է Սարգսյանի «քաղաքական» կյանքի հետ: Բայց, չեմ կարծում, որ այդ ստադիայի է հասել, ավելի շուտ պատճառն այլ է: Իհարկե սխալ չի նաև այն տեսակետը, որ դրանով Ազատիչը ցանկանում է թիմը կողքին պահել, դրա համար է փորձում վստահեցնել, թե ինքը հավերժ է: Բայց հազիվ, թե նրա կողքին այն աստիճայի անտեղյակ մարդիկ կան, որ հավատան դրան: Տարիներ առաջ Երևանի Մալաթիայի հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր հանրահայտ Շկոլը: Ինչու եմ մականունով նշում, քանի որ անգամ նրա գերեզմանաքարի վրա է մականունը գրված, այլապես հազիվ թե անուն-ազգանունով իմանային՝ ում մասին է խոսքը: Եվ ահա մեր հնարամիտ գլխավոր բժիշկը բոլոր բարդ վիրահատությունները գրում էր, թե ինքը պետք է անի: Իսկ իր արած վիրահատություններից հետո լինում էին պատահական դեպքեր, որ հիվանդներն իրենց լավ էին զգում, բայց ավելի հաճախ կյանքին հրաժեշտ էին տալիս, կամ էլ հետվիրահատական լուրջ բարդությունների մեջ հայտնվում: Ուստի հիվանդների հարազատները ստիպված վճարում էին Շկոլին, որպեսզի նա վիրահատությունը չաներ, և թույլ տար ուրիշ վիրաբույժ ընտրեին: Ու պատկերացրեք, որ եթե վիրաբույժը օրվա մեջ հազիվ մի բարդ վիրահատություն էր ի վիճակի լինում անել, ապա Շկոլը հանգիստ կարողանում էր օրական մի 10 բարդ վիրահատություն չանել՝ «փողին մուննաթ» տարբերակով: Հիմա երբ մենք առավոտից երեկո բացատրում ենք Սերժ Սարգսյանին, թե՝ չես տեսնո՞ւմ, որ չես կարողանում աշխատել՝ թող ու հեռացիր, նա էլ հակադարձում է, թե՝ չեք տեսնո՞ւմ, որ չեմ կարողանում աշխատել, եթե ջաններդ այդքան ցավում է երկրի համար՝ նորմալ ձևով ճանապարհ դրեք, այլապես կփոխեմ սահմանադրությունն ու կշարունակեմ «շկոլություն» անել: Ախր, ԽՍՀՄ լեգենդար արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոյի հայտնի բառախաղի ոգով ասած. «Մենք գիտենք, որ ինքը չի կարող վերարտադրվել, ինքը գիտի, որ չի կարող վերարտադրվել, մենք գիտենք, որ ինքը գիտի, որ մենք գիտենք, վերջապես՝ ինքը գիտի, որ մենք գիտենք, որ ինքը գիտի»: Այսքանից հետո հանգիստ կարող էինք ասել, եթե կարող ես՝ վերարտադրվի, ու այդ ժամանակ Սարգսյանն ինքն էր ոտուձեռ ընկնելու, թե լավ եկեք պայմանավորվենք՝ աթոռի գինը տվեք գնամ: Ուղղակի Ազատիչի պաշտոնավարման ամեն մի օրը մեր երկրի համար կարող է կործանարար լինել, իսկ մեզ համար այն չափազանց թանկ է, ու նաև՝ մեր յուրաքանչյուր քաղաքացու արյունը։ Սարգսյանը հենց սրա վրա է խաղում, որ ցանկանում է իր հրաժարականը թանկ վաճառել, բայց եթե չափն անցնի՝ բորբոքված հասարակությունը կարող է մի կողմ դնել ամեն ինչ ու կոշտ ձևով տապալել նրան՝ առանց որևէ երաշխիքի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Աչքիս՝ Սերժ Սարգսյանը Շկոլի «շկոլան» է անցել
Երեկ դարձյալ սարսափելի լուր ստացանք. սահմանի վրա թշնամու գնդակից հայ զինվոր է զոհվել:
Մի այլ տեղ գյուղացիները փակել էին ճանապարհը և դրանով կառավարության ուշադրությունն էին հրավիրում իրենց խնդիրների վրա:
«Փողոցային» մարտեր էին գնում Աֆրիկյանների տան պաշտպանների ու իրավապահների միջև:
Նախորդ օրն էլ էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով բախումներ եղան ցուցարարների ու ոստիկանների միջև:
Մեզ ՌԴ պաշտոնյաները հասկացրեցին, որ Եվրասիական միություն մտնելուց առաջ դեռ շատ հարցեր պիտի լուծենք՝ Ղարաբաղից տարանջատվելու ու Առևտրի համաշխահային կազմակեպության հետ խնդիրները հստակեցնելու մասով:
Իսկ Սերժ Սարգսյանը հանդիպել էր սահմանադրական փոփոխություների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ ու դրանով ցույց էր տալիս, որ եթե աշխարհն էլ փուլ գա, ինքն ամեն ինչ անելու է վերարտադրվելու համար: Բայց նաև ցույց տվեց, որ վախենում է գործընթացի մեկնարկը հայտարարելուց, քանզի գիտի, որ ոչիշխանական ազդեցիկ ուժերը դեմ են այդ փոփոխություններին ու հանրաքվեն կարող են վերածել իր հրաժարականի միջոցառման։
Այն որ Սարգսյանն ադեկվատ չէ երկրում տիրող վիճակին՝ պարզից էլ պարզ է, ու մի անգամ չէ, որ դրան անդրադարձել ենք, բայց սա արդեն ավելին է՝ սա բժշկական տերմինով ասած՝ իրավիճակն անհամատեղելի է Սարգսյանի «քաղաքական» կյանքի հետ: Բայց, չեմ կարծում, որ այդ ստադիայի է հասել, ավելի շուտ պատճառն այլ է: Իհարկե սխալ չի նաև այն տեսակետը, որ դրանով Ազատիչը ցանկանում է թիմը կողքին պահել, դրա համար է փորձում վստահեցնել, թե ինքը հավերժ է: Բայց հազիվ, թե նրա կողքին այն աստիճայի անտեղյակ մարդիկ կան, որ հավատան դրան:
Տարիներ առաջ Երևանի Մալաթիայի հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր հանրահայտ Շկոլը: Ինչու եմ մականունով նշում, քանի որ անգամ նրա գերեզմանաքարի վրա է մականունը գրված, այլապես հազիվ թե անուն-ազգանունով իմանային՝ ում մասին է խոսքը: Եվ ահա մեր հնարամիտ գլխավոր բժիշկը բոլոր բարդ վիրահատությունները գրում էր, թե ինքը պետք է անի: Իսկ իր արած վիրահատություններից հետո լինում էին պատահական դեպքեր, որ հիվանդներն իրենց լավ էին զգում, բայց ավելի հաճախ կյանքին հրաժեշտ էին տալիս, կամ էլ հետվիրահատական լուրջ բարդությունների մեջ հայտնվում: Ուստի հիվանդների հարազատները ստիպված վճարում էին Շկոլին, որպեսզի նա վիրահատությունը չաներ, և թույլ տար ուրիշ վիրաբույժ ընտրեին: Ու պատկերացրեք, որ եթե վիրաբույժը օրվա մեջ հազիվ մի բարդ վիրահատություն էր ի վիճակի լինում անել, ապա Շկոլը հանգիստ կարողանում էր օրական մի 10 բարդ վիրահատություն չանել՝ «փողին մուննաթ» տարբերակով:
Հիմա երբ մենք առավոտից երեկո բացատրում ենք Սերժ Սարգսյանին, թե՝ չես տեսնո՞ւմ, որ չես կարողանում աշխատել՝ թող ու հեռացիր, նա էլ հակադարձում է, թե՝ չեք տեսնո՞ւմ, որ չեմ կարողանում աշխատել, եթե ջաններդ այդքան ցավում է երկրի համար՝ նորմալ ձևով ճանապարհ դրեք, այլապես կփոխեմ սահմանադրությունն ու կշարունակեմ «շկոլություն» անել:
Ախր, ԽՍՀՄ լեգենդար արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոյի հայտնի բառախաղի ոգով ասած. «Մենք գիտենք, որ ինքը չի կարող վերարտադրվել, ինքը գիտի, որ չի կարող վերարտադրվել, մենք գիտենք, որ ինքը գիտի, որ մենք գիտենք, վերջապես՝ ինքը գիտի, որ մենք գիտենք, որ ինքը գիտի»:
Այսքանից հետո հանգիստ կարող էինք ասել, եթե կարող ես՝ վերարտադրվի, ու այդ ժամանակ Սարգսյանն ինքն էր ոտուձեռ ընկնելու, թե լավ եկեք պայմանավորվենք՝ աթոռի գինը տվեք գնամ: Ուղղակի Ազատիչի պաշտոնավարման ամեն մի օրը մեր երկրի համար կարող է կործանարար լինել, իսկ մեզ համար այն չափազանց թանկ է, ու նաև՝ մեր յուրաքանչյուր քաղաքացու արյունը։ Սարգսյանը հենց սրա վրա է խաղում, որ ցանկանում է իր հրաժարականը թանկ վաճառել, բայց եթե չափն անցնի՝ բորբոքված հասարակությունը կարող է մի կողմ դնել ամեն ինչ ու կոշտ ձևով տապալել նրան՝ առանց որևէ երաշխիքի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Արմեն Հարությունյան