Չինաստանում երկու տարեկան տղան կբուժվի հարբեցողությունից
Ինչպես փոխանցում է The Daily Mail–ը, չինացի երկու տարեկան Չեն Չենգին ալկոհոլի նկատմամբ ընդգծված հակում ունի։ Նրան առաջին անգամ ալկոհոլ փորձել է տալ հայրը` ցանկանալով հանգստացնել 10 ամսական երեխային: Այժմ փոքրիկը կարող է խմել մեկ շիշ գարեջուր, բայց հարբածության ոչ մի նշան նրա մոտ չի երևում։ Ծնողներն էլ պնդում են, որ ոչ մի կերպ չեն կարողանում երեխային հետ վարժեցնել վատ սովորույթից։ Ալկոհոլի շշերը պահում են, սակայն երեխան պահանջում է ալկոհոլի իր չափաբաժինը։ Փոքրիկ Չենգ Չենգի մայրը մտավախություն ունի, որ նրան և ամուսնուն կարող է մեղադրանք առաջադրվել ծնողական պարտականությունների թերացման համար։ Բժիշկներն էլ պնդում են, որ պետք է անմիջապես դադարեցնել երեխային ալկոհոլ տալը, հակառակ դեպքում նրա առողջությանն անդառնալի վնաս կհասցվի։