Աշխարհ

25.06.2014 16:28


Ռումինիայի խորհրդարանը պահանջում է նախագահի հրաժարականը

Ռումինիայի խորհրդարանը պահանջում է նախագահի հրաժարականը

Այսօր Ռումինիայի խորհրդարանը երկրի նախագահ Տրայան Բեսեսկուի հրաժարականի վերաբերյալ որոշում է ընդունել, հաղորդվում է Adevarul.ro-ուն։ Բեսեսկուի հրաժարականը պահանջել են Սենատի նախագահ Քելին Պոպեսկու–Տերիչանուն և վարչապետ Վիկտոր Պոնտան։ Որոշմանը կողմ է քվեարկել 334 պատգամավոր։ Բեսեսկուն, իր եղբոր հետ կապված, կաշառակերության սականդալում է հայտնվել։ Ինչպես տեղեյացրել էինք, Ռումինիայի նախագահի եղբայրը խոստացել է սպանության համար դատապարտվածի հարազատներին ազդել նախագահի վրա, որպեսզի վերջինը կարողանա ազատել 8 տարվա ազատազրկման դատապարտված քրեական հեղինակությանը։

Այս ծառայության դիմաց նախագահի եղբայրը մեծ գումար է պահանջել։ Պոնտան չորեքշաբթի հայտարարել է, եթե Բեսեսկուն հրաժարական չտա, ապա իրշխող կոալիցիայի պատգամավորները խորհրդարանում իմպիչմենտի գործընթաց կնախաձեռնեն։

Այս խորագրի վերջին նյութերը