Սերժ Սարգսյանն իր աղքատիկ կադրային բանկում ներգրավված անձանց պտտեցնում է պաշտոնեական նույն արահետում՝ կադրերին տանելով արահետի մի ծայրից մյուսը:
ՀՀ Նախագահի խորհրդական, նախարար, դեսպան եւ հակառակը՝ դեսպան, նախարար, ՀՀ Նախագահի խորհրդական:
Սա է Սերժ Սերժ Սարգսյանի իրականացրած կադրային քաղաքականությունը: Ոչ ավելին:
Նրա կատարած «ռակիրովկաներից» այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նույն այդ դեմքերը «ունիվերսալ ֆիգուրներ» են: Իրականում, սակայն այդ մարդիկ իրենց գործունեությամբ վաղուց ապացուցել են, որ ձախողված վարչարարներ են կամ իրենց վստահված ոլորտներից գլուխ չհանող անբան պաշտոնյաներ (չհաշված քրեական պատմությունների մեջ հայտնված նրանց որդիների հանգամանքը կամ օրինակ հենց իրենց՝ օֆշորային սկանդալի մեջ հայտնվելու իրողությունը):
Դե, նմանը զնմանին է ընտրում եւ ընդգրկում սեփական կադրային բանկում: Թերեւս այդպես է վարվում կոնկրետ նպատակով. ձախողվածների ֆոնին ինքը մի քիչ լավն» է երեւում: Նման մոտեցումը հատուկ է «միահեծան գոռոզ ու միևնույն ժամանակ ձախողված ցարի» սինդրոմով տառապող ղեկավարներին:
Երբ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնից ազատեցին Յուրի Վարդանյանին, լրատվամիջոցներն արդեն գրեցին, որ նա նշանակվելու է Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:
Այսինքն՝ Սերժ Սարգսյանն իր կադրերին անպաշտոն չի թողնելու: Այդպես էլ եղավ։
Սարգսյանը Վարդանյանին նշված երկրում դեսպան նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել («տարոսը» նախկինում Վարդանյանի անմիջական շեֆին՝ Տիգրան Սարգսյանին):
Ինչպես հայտնի է Յուրի Վարդանյանը 2009-2013 թվականների եղել է ՀՀ Նախագահի խորհրդականը, իսկ 2013թ. մայիսի 8-ից 2014թ. մայիսի 3-ը զբաղեցրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը:
Չորս տարի խորհրդականի պաշտոնում ոչինչ չի արել, բայց աշխատավարձ է ստացել, մեկ տարի էլ նախարարի պաշտոնում է գլուխ պահել, թեեւ արդարացի չենք լինի, եթե չհիշատակենք նախարարական մեկամյա շրջանում նրա կատարած ամենակարեւոր գործը՝ առանձասենյակի վերանորոգումը:
Ընդհանուր առմամբ, պաշտոնեական հնգամյակում նա ոչ միայն աշխատասիրությամբ աչքի չի ընկել, այլ՝ ուղղակի ոչինչ չի արել: Կամ ավելի ճիշտ՝ ինչքան ուժը պատել է, փորձել է սպորտի ոլորտում պառակտում մտցնել։
Մի պահ միայն Սերժ Սարգսյանը որոշեց «խոդի գցել» Յուրի Վարդանյանի ղեկավարած նախարարությունը, այցելեց այնտեղ, խորհրդակցություն անցկացրեց աշխատակազմի հետ եւ ասաց, թե որը պետք է լինի նախարարության անելիքը։
«Ես առաջարկել եմ, որ այս մարդը, ով կենդանի լեգենդ է, դառնա նախարար, որպեսզի նրան որպես այդպիսին նաև ի ցույց դնենք: Ձեզնից քանի՞սն են այս մարդու հետ գնացել մի դպրոց: Քանի՞ անգամ է անցած մեկ տարվա ընթացքում այս մարդը հանդիպել երիտասարդների հետ: Քանի՞ անգամ է դուրս եկել, գնացել մի բակ և ասել՝ երեխե՛ք, պարապեք, պարապե՛ք, որ ինձ նման դառնաք»,- հայտարարեց Սարգսյանը:
Դա փետրվարի վերջին էր, եւ մինչ նախարարության աշխատակազմը կսկսեր իրագործել իրենց նախարարին բակերում ի ցույց դնելու սարգսյանական հրահանգը, վրա հասավ մայիս ամիսը, կառավարությունը փոխվեց եւ «կենդանի լեգենդն» էլ ազատեց նախարարական առանձնասենյակը:
Իսկ պաշտոնից ազատվելուց հետո, օրեր անց խոստովանեց, որ նախարարի կարգավիճակում իր ափսեի մեջ չի եղել. «Ես մարզիկ եմ եղել ու պետք է ասեմ էլի, որ ոնց որ իմ ափսեի մեջ չլինեի այնտեղ»:
Հունիսի 2-ին Սերժ Սարգսյանը, հանդիպելով դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, ներկայացրեց դիվանագետի իր «չափորոշիչները»։
«Դիվանագետը պետք է կարողանա ճիշտ ուսումնասիրել, վերլուծել և գնահատել իրավիճակը, տալ զարգացման կանխատեսումներ և առաջարկել ազգային շահերից բխող լուծումներ: Մենք հաճախ ենք նշում, որ կարևորագույն ներուժը մարդկային կապիտալն է: Ուստի սպասողական դիրքորոշում որդեգրած, դեպքերին լոկ արձագանքող, գործից խուսափող դիվանագետն անթույլատրելի ճոխություն է մեզ նման պետության համար: Ձեզնից ակնկալում ենք ակտիվ ներգրավում այն բոլոր տեղերում, որտեղ ուղղակիորեն կամ միջնորդավորված շոշափվում են Հայաստանի և հայության շահերը»,– հայտարարեց Սարգսյանը:
Եթե նկատի առնենք Յուրի Վարդանյանի անցած հնգամյա պաշտոնեական գործունեությունը, ապա վառ երեւակայություն ունենալու դեպքում անգամ դժվար է պատկերացնել, որ նա համապատասխանում է Սարգսյանի սահմանած դիվանագետի «չափորոշիչներին»:
Չէ, մի բանում համապատասխանում է. գործից խուսափող եւս մեկ դիվանագետ ենք ունենալու, բայց դե մեր պետությունը կարող է իրեն թույլ տալ նման անթույլատրելի ճոխություն «կենդանի լեգենդի» դեպքում, որին, սակայն, հիմա չգիտենք, թե ով է տանելու եւ ի ցույց դնելու Թբիլիսիի բակերում: Դե, որպեսզի այդ կերպ կարողանանք ավելի ամրապնդել հայ-վրացական հարաբերությունները:
Ամեն դեպքում, Վրաստանի մեր դեսպանատան աշխատակիցներն այսուհետ նման կարեւոր «առաքելություն» են ստանձնելու:
Սակայն այս նշանակման ամենախոցելի պահը Վարդանյանի որդու հետ կապված քրեական գործն է:
Հիշեցնենք, որ նորանշանակ դեսպանի որդուն՝ Դավիթ Վարդանյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի երկու հոդվածների հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, ձեռք բերելը եւ մաքսանենգություն):
Թե վրացիներն ինչպես կընկալեն այս ամոթալի փաստը եւ ինչ լրջությամբ կընդունեն հայ դիվանագետին՝ ժամանակը ցույց կտա: Սարգսյանի «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունը շարունակվում է։
Հիմա էլ նրան ի ցույց կդնեն Հավլաբարի բակերում

Կիմա Եղիազարյան