Քաղաքական

25.06.2014 14:39


Իսագուլյանը կբացահայտի ԼՂ–ի վերաբերյալ փաստաթուղթը 2008թ. չստորագրելու գաղտնիքը

Իսագուլյանը կբացահայտի ԼՂ–ի վերաբերյալ փաստաթուղթը 2008թ. չստորագրելու գաղտնիքը

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից հայտնի նամակի ընթերցմանը, և, ընդհանրապես, Հայաստանի արտաքին քաղաքականությանը։

–Եթե պիտի 4 տարի անեինք մի գործ ու մի գիշրվա մեջ փոխվեինք, որից հետո այդ նույն Եվրոպայի համար մենք դարձանք անվստահելի գործընկեր, իսկ Ռուսատանի համար՝ արդեն չգիտեմ, թե ինչ, ո՞րն է այդտեղ դրականը։ Ի՞նչ տվեց դա Հայաստան պետությանը և հայ ժողովրդին. արտագաղթ, սոցիալ–տնտեսական ծանր վիճակ, արտաքին աշխարհում անտեսված վիճակ,–ասել է նա։

Իսագուլյանի խոսքերով՝ հայ բարձրաստիճան պետական պաշտոնյաները, շատ հաճախ, չգիտակցելով խնդրի էությունը՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ անում են հայտարարություններ, որոնք հետո այլոք օգտագործում են մեր դեմ։

–Եկեք, նախևառաջ, մե՛նք կարողանանք մեր արտահայտությունները կարգավորել, այդ թեմայով սխալ բաներ չասել, որպեսզի դա հետո ուրիշները չօգտագործեն։ Ի դեպ, 2008թ. մենք երկու ծրագիր ունեինք մշակած, կար փաստաթուղթ, որն արդեն դրված էր սեղանին և պետք է ստորագրվեր, բայց կոնկրետ մարդկանց խնդրանքով դա չարվեց՝ այն հույսով, որ անմիջապես հետո կարվի։ Ես ժամանակին այդ գաղտնիքներն անպայման կբացահայտեմ։ Ցավոք սրտի, հետո այդ փաստաթղթի մասին մոռացան, իսկ դա ամենապատե՛հ առիթն էր այդ փաստաթուղթը ստորագրելու, և մենք այսօր որևէ խոսակցության թեմա չէինք ունենա,–նշել է Գ. Իսագուլյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը