ԱՄՆ–ն 40 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել է արտահանել չմշակված նավթ
ԱՄՆ Առևտրի նախարարությունը երկու ընկերությունների թույլատրել է արտահանել չմշակված նավթ, ինչը կարող է նավթի արտահանման սահմանափակումների մեղմացման առաջին քայլը դառնալ՝ ձեռնարկված գրեթե 40 տարի առաջ։ Այս մասին գրում է «Wall Street Journal»–ը՝ հղում կատարելով նավթագազային ոլորտի իր աղբյուրին։
Թերթի տվյալներով՝ գերատեսչությունը թույլ է տվել «Pioneer Natural Resources» և «Enterprise Product Partners» ընկերություններին արտահանել այսպես կոչված թեթև նավթ՝ կոնդենսատ։ Նշվում է նաև, որ ընկերություններին ԱՄՆ–ից թույլատրվում է արտահանել մշակված վառելիք, բայց ոչ հում նավթ։ Առաջին մատակարարումները կարող են սկսվել օգոստոսին։ Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։