Արմեն Միքայելյան. «Սերժ Սարգսյանը պիտի ընդհանրապես հրաժարվի Սահամանդրությունը փոխելու մտքից»
Ինչպես տեսնում եմ, Սերժ Սարգսյանը որոշել է հետաձգել Սահմանադրական «բարեփոխումները» ևս 3 ամսով: Իհարկե, իշխանական ԶԼՄ-ները անհեթեթ պատճառներ են բերում, որպեսզի բացատրեն, թե ինչու այսպես եղավ: Սակայն իրականությունն այն է, որ Սարգսյանը հետաձգեց «բարեփոխումը» 3 ամսով, որովհետև գիտակցում է, որ Սահմանադրական հանրաքվեն կվերածվի իրեն անվստահություն հայտնելու գործընթացի: Եվ 3 ամսով հետաձգելով «բարեփոխումը»` Սարգսյանը փորձում է այդ ժամանակն օգտագործել քաղաքական ուժերին ճնշելու և իր ծրագրերն իրականացնելու համար:
Սակայն վստահ եմ, որ դա նրան չի հաջողվի: Ասեմ ավելին` Սերժ Սարգսյանը պիտի ընդհանրապես հրաժարվի Սահամանդրությունը փոխելու մտքից և սեփական իշխանությունը հավերժ վերարտադրելու գաղափարից: Դա նրա կողմից կատարած եզակի դրական բաներից կլինի մեր պետության համար, բացի այդ էլ՝ անձամբ իր համար հնարավորություն կստեղծի առանց ցնցումների հանձնել իշխանությունը:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից