Կարծիք

25.06.2014 10:58


«Աշխարհիս երեսին, հետաքրքրասերներ, ամեն բան ունի ՍԿԻԶԲ եւ ՎԵՐՋ»

«Աշխարհիս երեսին, հետաքրքրասերներ, ամեն բան ունի ՍԿԻԶԲ եւ ՎԵՐՋ»

Ինչպես հայտնի է՝ մարդը բանական արարած է...
Եվ քանի-որ բանական է, նկատում է իր շուրջը կատարվող տարբեր երեւույթները...
Ահա, արդեն երկար ժամանակ, ժողովրդի մի ստվար հատված, տեսնելով կեղեքիչ-ավազակների աննախադեպ, անակնկալ, էլիտար, լկտի եւ ակնհայտ հաջողությունները, հետաքրքրված հարցնում է.
-Մինչեւ ե՞րբ...
Աշխարհիս երեսին, հետաքրքրասերներ, ամեն բան ունի ՍԿԻԶԲ եւ ՎԵՐՋ... սա օրինաչափություն է... այդպես է եղել հնում եւ այդպես լինելու է նաեւ հեռավոր ապագայում... ուստի, նկատի առնելով, այս Արարչական օրենքը, պատասխանում եմ ձեր հարցին՝
-Մինչեւ վերջ:
Լավագույն մաղթանքներով՝ Ա.Ա.

Աշոտ Ադամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը