Աշխարհ

25.06.2014 10:43


Աբխազիայում մեկնարկել է նախագահի թեկնածուների առաջադրումը

Աբխազիայում մեկնարկել է նախագահի թեկնածուների առաջադրումը

Աբխազիայի ԿԸՀ–ն հունիսի 25-ին սկսում է նախագահի թեկնածուի առաջադման նախաձեռնող խմբերի և կուսակցությունների գրանցումը։ Այն կավարտվի հուլիսի 14-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին։ Նշված ժամանակահատվածում կիրականացվի նաև Աբխազիայի Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրումը։ Համաձայն աբխազական օրենսդրության՝ երկրի ղեկավարի պաշտոնին հավակնող թեկնածուն պետք է աբխազ լինի, 35 տարեկանից ոչ պակաս և 65-ից ոչ ավել տարիքի։ Բացի այդ, նախագահի թեկնածուները պարտավոր են աբխազերենի իմացության թեսթ հանձնել։

Այս խորագրի վերջին նյութերը